ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

Ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր, այսքան տարիներ անց ինչու որևէ անձ ԱՆԻՖ-ի գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ, այս մասին խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա հարցրեց, թե այդ գործի շրջանակներում արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիմնադրամը գտնվում է կառավարության ներքո, հետևաբար կառավարության ղեկավարն է, որ պետք է պատասխան տա այդ գումարների փոշիացման համար։

Գրիգորյանը նաև հարցրեց, թե ՔԿ-ն ինչու է երկակի ստանդարտ կիրառում և մարդուն խմբակային ծեծի ենթարկած վարչական շրջանի ղեկավարին չեն  ձերբակալում, իսկ վիրավորանքի համար Լիլիթ Աղեկյանին և ակտիվիստ Սամվել Վարդանյանին կալանավորում են։

Արթուր Պողոսյանը հայտարարեց, թե ծեծը ոչ մեծ ծանրության հանցագործությունն է, դրա համար էլ չեն կալանավորել Նոր Նորք վարչական շրջանի դեկավարին։

ՔԿ ղեկավարը շրջանցեց և չպատասխանեց ԱՆԻՖ-ի՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին։

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան