Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները  «Դախխան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․Արագածավան) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

  • սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվում են սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույք, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքները, դրանց մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
  • սարքավորումները, գործիքները, պարագաները պատշաճ չեն մաքրվել, չեն ախտահանվել,
  • սննդամթերքի արտադրությունը, տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացը չեն իրականացվում տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան։

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն