Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնականընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համարկազմավորվել են 47 տեղամասեր:
Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրականօրենսգրքով սահմանված կարգով բացվել ենընտրությունների համար ձևավորված բոլոր 47ընտրական տեղամասերը և ընդունել առաջինընտրողներին: Ընտրողների էլեկտրոնայինգրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալլուսաբանում իրականացնելու համարհավատարմագրվել են 31 տեղականզանգվածային լրատվության միջոցներ (209ներկայացուցիչ):
Ընտրությունները դիտարկելու նպատակովհավատարմագրվել է 6 դիտորդականառաքելություն, որից երկուսը՝ համատեղ(233 ներկայացուցիչ)։
Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարությանմիգրացիայի և քաղաքացիության ծառայությանտվյալների, 69866 է։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։

































