Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է.
«Վերջին ամիսներին Հայաստանում նկատվում է հստակ միտում՝ կրկնվող քննադատություններ, անհատ հոգևորականների հանդեպ անձնական հարձակումներ և եկեղեցու նկատմամբ բացասական հռետորաբանություն։ Այս երևույթը դիտարկելով՝ որպես մեդիա ու հաղորդակցության ոլորտի մասնագետ, ուզում եմ բացատրել այն հնարավոր նպատակները, որոնք նման մոտեցման հետևում կարող են լինել։
Հայաստանում սոցիոլոգիական հարցումները տարիներ շարունակ ցույց են տվել, որ Հայ Առաքելական եկեղեցին մնում է հասարակության վստահելի կառույցներից մեկը։
2023–2024 թթ․ տարբեր հետազոտությունների տվյալներով
եկեղեցուն վստահում են 50–60% քաղաքացիներ։
Վարկաբեկման արշավը փորձ է թուլացնելու հասարակության մեջ ազդեցիկ հոգևոր կենտրոնը։
Տնտեսական ու սոցիալական բարդ իրավիճակում՝ աղքատության աճ, արտագաղթ, անվտանգության հիմնախնդիրներ, եկեղեցու շուրջ արհեստական սկանդալները հաճախ դառնում են
քաղաքական օրակարգ՝ փոխելով հանրային քննարկումների առանցքը։
Երբ հասարակությունը բաժանվում է «եկեղեցու կողմ» ու «եկեղեցու դեմ» դաշտերի, իշխանությունը ստանում է ավելի հեշտ կառավարելի միջավայր։
Սա դասական հաղորդակցական տեխնոլոգիա է՝
պառակտված հասարակությունը չի ձևավորում միասնական պահանջներ։
Հայաստանի ինքնության կարևոր բաղադրիչը հազարամյակներ շարունակ եղել է եկեղեցին։
Եթե իշխանության նպատակն ազգային ինքնության առանցքային սյուները փոխելն է, ապա դա սկսվում է
ինստիտուցիոնալ հեղինակության նվազեցմամբ։
Եկեղեցին երբեմն բարձրաձայնում է ազգային կամ համահայկական խնդիրներ։
Հոգևորականների հանդեպ անհատական հարձակումները դիտվում են որպես փորձ՝ վարկաբեկել ու նվազեցնել
հոգևոր ինստիտուտի ազգային, մշակութային, և հանրային մտածողության պահպանման կարողությունը»։


































