Իսրայելը հետ է վերադարձրել վերջին երկու տարում Ադրբեջանին մատակարարած զենքերը. ԻՀՊԿ

Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված զենքերը հետ են վերադարձել Իսրայել։ Այս մասին հաղորդվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։ «Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված բոլոր զենքերն այս ընթացքում հետ են վերադարձել Իսրայել։ Սա օկուպացված Պաղեստինում Իսրայելի հետ հակամարտության դրական հետևանքներից մեկն է։ Ենթադրվում էր, որ այդ սպառազինությունը կօգտագործվի Իրանի […]
Երևանը պետք է կյանքի կոչի Հայաստան-Իրան-Հնդկաստան գեոպոլիտիկ եռանկյունին

Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել։ “BTKI Railways” համատեղ ընկերությունը պատասխանատու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի շահագործման և ենթակառուցվածքների կառավարման համար, ինչպես նաև ձգտելու է մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Թբիլիսին և Բաքուն նաև նախատեսում են այդ ընկերության միջոցով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, մասնավորապես Միջին միջանցքի պոտենցիալը։ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա էներգետիկ-տրանսպորտային միջանցքն ակտիվորեն զարգանում է։ Ադրբեջանը […]
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 մեքենա, ձերբակալվել է 46 անձ

ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։ Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց Ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ […]
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում մեկ օրում ավելի քան 720 մարդ է տարհանվել

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Կուրսկի մարզից անվտանգ շրջաններ են տարհանվել ավելի քան 720 մարդ, հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Նշվում է, որ 14 մարզերում տեղակայվել է 177 ժամանակավոր տեղավորման կենտրոն։ Դրանցում կա մոտ 9500 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 2500 երեխա։ Պատրաստ են ավելի քան 470 ժամանակավոր կացության կենտրոններ՝ ավելի քան 36 հազար […]
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 388․26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նազելով 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.51 դրամ (աճել է 0.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499․07 դրամ (աճել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (նվազել է […]
Վթար Կոտայքում. տուժածներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի վարչական տարածում՝ «Օդեսսա» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են էլեկտրական «Toyota» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […]
ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող կինը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ ուկրաինական հիմնադրամին 51 դոլարի նվիրաբերության համար

ՌԴ Սվերդլովի շրջանային դատարանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Հավանային (Կարելինա) մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին 51,8 դոլար նվիրաբերելու համար։ Գործի քննությունն անցել է դռնփակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Քսենիա Հավանան դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում, որին կհաջորդի ազատության սահմանափակում 1 տարի 6 […]
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը […]
Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրվել է Արմենուհի Ղազարյանին

Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական […]
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը: Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ:
Խաղաղության պայմանագիր չի ստորագրվում. Շարմազանով

Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Հնարավոր է՝ ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, որը հավաքական Արևմուտքին անհրաժեշտ է ընտրություններից առաջ։ Ադրբեջանը պարզ ասել է, թե ինչ պայմաններով է ստորագրելու խաղաղության պայմանագիր, ասել է, չէ՞, որ մինչև Սահմանդրությունը չփոխվի, չի ստորագրելու»,-նշեց նա։ Շարմազանովի դիտարկմամբ՝ հերթական հռչակագրային թղթի […]
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևանում оգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-17-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ին և 20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից […]
«Թուրքիայից բերում են հագուստ՝ բիզնես նպատակով, եւ փորձում են արտոնությունն օգտագործել առեւտրային նպատակներով»․ ՊԵԿ նախագահը՝ նոր կարգավորման մասին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՊԵԿ նոր կարգավորմանը, ըստ որի՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային եւ արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։ Օգոստոսի 19-ից ցամաքային տրանսպորտով եւ հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող են տեղափոխվել 200 եվրոյին համարժեք դրամը եւ 10 կիլոգրամը չգերազանցող […]
Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայող է մահացել

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Սարհան Նուրիման օղլի Գուրբանովը մահացել է օգոստոսի 14-ին, տեղեկացրել է APA-ն։ Ադրբեջանական ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Գուրբանովը ծառայում էր ներքին զորքերի Հաջիղաբուլայի զորամասում եւ մահացել է հիվանդությունից։
5,000 դրամ գողանալը գողություն է, 10 միլիոնը՝ ո՞չ․ ՊԵԿ նախագահ

Եթե քննադատություն է հնչում պետական մարմնի հասցեին, պետք է բովանդակային կետերով գնանք, հասկանանք դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի գրառումներին՝ 10 միլիոնից ավելի հարկային պարտավորության դեպքում տնտեսվարողին կալանավորելու վերաբերյալ, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Հիմա ՔՕ-ում կա այսպիսի կարգավորում, որը […]
Ընդդիմությունը պետք է ավելի լայն քաղաքական կոնսոլիդացիա իրականացնի

«Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները։ Այս ընթացքում թե՛ մասնագիտական խմբեր են հավաքվում, թե՛ քաղաքական դաշտն է զտվում։ Մեզ պետք է շղթան կազմել՝ գործողությունների, խմբերի իմաստով, և երկրորդ՝ կարգապահությանը խստորեն հետևել։ Մենք նաև գործելու մեթոդներն ենք փոխելու։ Երևի կարիք չի լինելու, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երևան, այլ ճանապարհով կփորձենք թիրախային գործողություններ անել, որոնք այս մարդկանց […]
54%-ով ավելի. 2024թ. առաջին կիսամյակում վերականգնվել է հանցագործություններով պատճառված վնասից ավելի քան 24 մլրդ. դրամը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները: Ըստ այդմ՝ պարզվել է, որ 2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 14.828.540.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 5.190.484.000 ՀՀ դրամ՝ 2023թ. նույն […]
Շրջանառության մեջ են դրվում 5000 և 10000 դրամ անվանական արժեքներով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: Հայտնում է Կենտրոնական բանկը, 2024 թ. թողարկման 5000 դրամ և 10000 […]
Վերին Լարսում այժմ 1300 հայկական բեռնատար կա, հերթում սպասում է ավելի քան 3300 մեքենա

Վերին Լարսում այժմ 1300 հայկական բեռնատար կա։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը: Անցած երկու օրվա ընթացքում Հայաստանից երթևեկելու սպասող բեռնատարների թիվը նվազել է 300-ով։ Ընդհանուր առմամբ, հերթում սպասում է ավելի քան 3300 մեքենա։
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմին. կասկածյալը նրա 26-ամյա որդին է. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության […]
Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում. ՀՀ ԱԳՆ

«Ազատություն»-ը հետաքրքրվել էր ԱԳՆ-ից, թե արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։ Այս հարցերին գերատեսչությունից մեկ նախադասությամբ են պատասխանել․ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ […]
Իրանի դեսպանը հայտնել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական պայմանագիր ստորագրելու մասին

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապափակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական բաժիններն աշխատում են այդ նախագծի ուղղությամբ, այն հանձնվել է նախագահների աշխատակազմերին՝ դիտարկման համար։ Հենց որ պատրաստ լինի՝ մենք կստորագրենք փաստաթուղթը,- նշել է դեսպան Ջալալին։ «Կարծում եմ՝ առաջիկայում կստորագրենք»,-հավելել է նա։
Փաշինյանը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը: Փաշինյանն այս մասին հայտնեց կառավարության նիստում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին աջակցության վերաբերյալ ծրագրի քննարկման ընթացքում: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ շատ դեպքերում տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված չեն, որ հարկային հաշվետվության ձևերը պարունակում են այնպիսի հնարավորություն, որ տնտեսավարողները […]
Բելգորոդի մարզում իրավիճակը բարդ է ու լարված, հայտարարվել է դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ․ ՌԴ ԱԻՆ

ՌԴ Բելգորոդի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովին։ «Առաջարկում եմ Բելգորոդի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է նա։ ՌԴ ԱԻ նախարարը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ ու լարված։ «Բելգորոդի […]
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել

Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային օպերատորներն ստեղծել են BTKI Railways համատեղ ձեռնարկությունը, որը պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքային մասի շահագործման ու կառավարման համար: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Ռովշան Ռուստամովին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջպետական համաձայնագրի հիման վրա։ […]
Ձեր վճարած հարկերը ընկալեք որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնելու պրոցես. Նիկոլ Փաշինյան

«Մենք մարդկանց ասում ենք ձեր վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարը ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից հանել մյուս գրպանը դնելու պրոցես»: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռիում ու Տավուշում ջրհեղեղների պատճառով տուժած տնտեսվարողների աջակցություն ցուցաբերելու մասին: «Այն տնտեսվարողները, ովքեր ստանալու են այս աջակցությունը, ստանալու են […]
Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։ Հիշեցնենք, որ մինչև այժմ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ […]
ՀՀ–ում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17–ը ՀՀ–ում նշելով որպես Հայրերի օր։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն […]
Ադրբեջանի ՌՕՈւ-ն զորավարժություններ է անցկացրել

Ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ իրականացվել են Ադրբեջանի ՌՕՈւ ուսումնամարզական զորավարժություններ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ-ին։ Նշվել է, որ «ստուգվել է նաեւ ռազմական օդաչուների առողջական վիճակը»։ «Ուսումնամարզական զորավարժությունների պլանի համաձայն՝ ուղղաթիռները կատարել են թռիչքներ սահմանված երթուղիներով, թռչելով բազավորման օդանավակայաններից։ Կատարվել են թռիչքի եւ վայրէջքի առաջադրանքներ ցերեկային եւ գիշերային ժամերին, օդային հետախուզում, ինչպես նաեւ այլ […]
Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է․ նիստը վարում է Փաշինյանը (ուղիղ)

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից զեկուցվում է միայն 3-ը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից, և նիստը կվարքի նա։ Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. — «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման […]
Անապայում միկրոավտոբուս է շրջվել. տուժածների թիվը ճշտվում է

Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում Նովոռոսիյսկ-Կերչ ավտոճանապարհի Տարուսինո գյուղի տարածքում շրջվել է միկրոավտոբուս, որում եղել է 19 ուղևոր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ զոհ չկա, վնասվածքներ ստացած անձանց թիվը դեռ ճշտվում է: