Իսրայելը հետ է վերադարձրել վերջին երկու տարում Ադրբեջանին մատակարարած զենքերը. ԻՀՊԿ

Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված զենքերը հետ են վերադարձել Իսրայել։ Այս մասին հաղորդվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։

«Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված բոլոր զենքերն այս ընթացքում հետ են վերադարձել Իսրայել։ Սա օկուպացված Պաղեստինում Իսրայելի հետ հակամարտության դրական հետևանքներից մեկն է։ Ենթադրվում էր, որ այդ սպառազինությունը կօգտագործվի Իրանի հյուսիսարևմտյան սահմանին՝ տարածաշրջանն ապակայունացնելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի համար զենքի կարևոր մատակարար։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ 2011-2020 թվականներին Իսրայելին բաժին էր ընկնում Ադրբեջանին մատակարարված զենքի 27 %-ը, իսկ 2016-2020 թվականներին՝ 69 %-ը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն