Երևանը պետք է կյանքի կոչի Հայաստան-Իրան-Հնդկաստան գեոպոլիտիկ եռանկյունին

Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել։ “BTKI Railways” համատեղ ընկերությունը պատասխանատու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի շահագործման և ենթակառուցվածքների կառավարման համար, ինչպես նաև ձգտելու է մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։

Թբիլիսին և Բաքուն նաև նախատեսում են այդ ընկերության միջոցով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, մասնավորապես Միջին միջանցքի պոտենցիալը։

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա էներգետիկ-տրանսպորտային միջանցքն ակտիվորեն զարգանում է։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ ոչ միայն նավթագազային ռեսուրսներ արտահանող երկիր, այլ վերածվի՝տարանցիկ կարևորագույն միջանցքի՝Չինաստանից դեպի Եվրոպա և Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա ապրանքների և էներգակիրների տարանցման համար։

Բացի այդ, ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը կյանքի են կոչում երկաթգծային նախագիծը, որը թույլ կտա Մոսկվային՝ Ադրբեջանի և Իրանի տարածքով դուրս գալ Պարսից ծոց։

Հայաստանն այս ֆոնին պետք է օր առաջ էներգետիկ-տրանսպորտային խոշոր նախագծեր կյանքի կոչի Իրանի և Հնդկաստանի հետ։ Իրանը ցանկանում է ՀՀ-ի տարանցիկ հնարավորություններն օգտագործելով դուրս գալ Վրաստան՝Սև ծովի նավահանգիստներ, իսկ Հնդկաստանը ցանկանում է ստեղծել Հնդկաստան-Իրան-Հայաստան՝ռազմա-քաղաքական, տրանսպորտային, գեոպոլիտիկ միջանցքը։

Ադրբեջանն ու Թուրքիան խորացնում են ռազմական, քաղաքական, տնտեսական կապերը Պակիստանի հետ։ Պակիստանը՝Հնդկաստանի թիվ մեկ քաղաքական հակառակորդն է և Նյու-Դելին ցանկանում է Հարավային Կովկասում հենվել ՀՀ-ի վրա՝ի հակակշիռ Պակիստանի, որը հենվում է և զինում է Ադրբեջանին։

Հարավային Կովկասում տեղի է ունենում գեոպոլիտիկ պայքար, որտեղ ներգրավված են այդ թվում արտատարածաշրջանային գերտերություններ՝միջուկային երկրներ Հնդկաստանը, որը զինում է Հայաստանին և Պակիստանը, որը կործանիչներ և այլ զինտեխնիկա է մատակարարում և զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն