ՀՀ-ում իշխանափոխությունը՝ ազգային անվտանգության հարց է

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հիշեցրել է հայերի` Արցախ վերադարձի իրավունքի մասին․ «Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը հաստատել է Արդարադատության միջազգային դատարանը»,- գրել է նա։ Ֆրանսիան հայտարարում է Արցախ՝արցախահայերի վերադարձի մասին, սակայն արդյոք այդպիսի օրակարգ ունեն ՀՀ գործող իշխանությունները, թե նրանք պատրաստ են […]
ՀԱՊԿ-ը նշել է, թե ինչպես է արձագանքելու Կուրսկի շրջան ուկրաինական զինված ուժերի ներխուժմանը

ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը, NEWS.ru-ին են հայտնել ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում։ «Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի էսկալացիայի նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա: […]
Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ֆրանսիայի հայ համայնքի «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին ` անկախության օրը: Ըստ մեր տեղեկությունների այս քննարկվում են օրերին նրա այցի դետալները: Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակունի՝ […]
Շվեդիան կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. ԱԳ նախարար

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին նշված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ պատգամավորը հարց է ուղղել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին […]
Իրինա Շախնազարյանը ընտրվել է ՀՀԽ անդամ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արա Խզմալյան (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհուրդը։ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել յոթ թեկնածու՝ Էլմիրա […]
Պուտինն Անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություն է անցկացրել

Պուտինը շտապ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ առաջարկելով քննարկել հատուկ գործողության ընթացքում օգտագործվող նոր տեխնիկական լուծումները։ Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանդիպմանը մասնակցել է հեռավար կարգով: Նախագահն խոսքով՝ նախարարը եղել է կառավարման կենտրոններից մեկում։
ՔՊ-ի օրոք ՀՀ-ն կարող է վերածվել սնանկ պետության

Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդները պետք է ուղևորներին ՀԴՄ կտրոն տրամադրեն։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ արտաքին պարտքը նոր ռեկորդներ է սահմանում՝հասնելով 12 միլիարդ դոլարի։ Թե ինչի համար են ծախսվել այդ գումարները՝ոչ ոք չգիտի։ ՔՊ-ի օրոք […]
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են․ ահազանգում են իրավունքի մասնագետները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը։ Նրա խոսքով՝ թե՛ քննչական գործողությունների իրականացման սենյակները, թե՛ փաստաբանի հետ առանձին տեսակցության սենյակները, թե՛ կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներն անմխիթար վիճակում են․ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սարսափելի պայմաններ են։ Այնտեղ նույնիսկ փաստաբանի կամ […]
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին:
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 850 ավիաչվերթ է չեղարկվել

«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։ Երկրի խոշորագույն փոխադրողներ JAL-ը և ANA-ն չեղարկել են շուրջ 650 չվերթ, որոնք հիմնականում մեկնում են Տոկիոյի Հանեդա և Նարիտա օդանավակայաններից կամ ժամանում այդ օդանավակայաններ։ Եվս 200 չեղարկված չվերթեր բաժին են ընկնում բյուջետային […]
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հերքում է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի ձեռագիրը հաշվի առնելով Բաքուն տեղեկատվական դաշտ է նախապատրաստում նոր ռազմական սադրանքների համար։ Չնայած հայտարարություններին, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցն այս պահին […]
Սարի Թաղի որոշ հասցեներում օգոստոսի 19-ին գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 17-րդ փողոցի (ամբողջությամբ), 18-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
«Բռնակցում» բառը կհանվի Հայոց պատմության նոր դասագրքից

«Բռնակցում» բառը կհանվի «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր դասագրքից։ Այդ մասին լրագրողներին ասել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ «Բռնակցում» բառը գրված էր 1828 թ. իրադարձությունների նկարագրության վերնագրում, բովանդակությունում արտացոլված էին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին արդեն խմբագրված տարբերակն ուղարկվել է դասագրքային […]
Հայաստանում «Կապիկի ծաղիկ»-ի դեպք չի գրանցվել, ներթափանցման և տարածման ռիսկը ցածր է. Առողջապահության նախարարություն

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի […]
Թրամփը չի բացառում, որ ընտրություններում հաղթելու դեպքում կբարելավի հարաբերություններն Իրանի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։ «Ես չեմ ցանկանում վատ վարվել Իրանի հետ։ Հուսով եմ, որ մենք կունենանք բարեկամական հարաբերություններ: Գուցե մեզ հաջողվի դրան հասնել, գուցե՝ ոչ», — ասել է Թրամփը։ «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ մենք բոլորս վճռական էինք այնպես անելու, […]
ՄԱԿ-ում լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների ու լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Իրավապաշտպանների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում վեց իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ «Վերջին ամիսներին ես ականատես եմ եղել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալությունների և քրեական գործերի տագնապալի ալիքի», — նշել է Լոուլորը՝ […]
Իրանը և Քաթարը քննարկել են Գազայում հրադադարի շուրջ զարգացումները

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդելռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները՝ կապված Գազայում հրադադարի հետ, հայտնում է Mehr-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Գազայի վերջին զարգացումների և շրջափակված Գազայի հատվածում հրադադարի հասնելու միջնորդության շուրջ։ Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի երեկոյան հայտնել էր, […]
ՀՀ-ում Կանադայի դեսպանը Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներին

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպել է Եվրոպական միության դիտորդական առաքելության աշխատակիցներին. տեղեկանում ենք X միկրոբլոգում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառումից: «ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները Կապանում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության թիմին, որը ՀՀ-ում Կանադայի դեսպանության հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՄ առաքելության՝ տեղում իրականացվող աշխատանքը»,-նշված է […]
Թաիլանդի խորհրդարանն ընտրել է երկրի ամենաերիտասարդ վարչապետին

Թաիլանդի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Փիա Թաի» կուսակցության առաջնորդ Փեթոնգթան Չինավատի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է Al Jazeera պարբերականը, նա դարձել է երկրի ամենաերիտասարդ վարչապետը։ Նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում պաշտպանել է 247 օրենսդիր, 128-ը հանդես է եկել դեմ, 22-ը ձեռնպահ են մնացել: 37-ամյա նորընտիր վարչապետն իր ընտանիքի երրորդ անդամն է, որը զբաղեցնում է Թաիլանդի ղեկավարի […]
Ունեմ հիմնավոր վարկած` ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն. Ալիևն օգնելու է այս իշխանությանը վերարտադրվել, գինը Հայաստանն է. Վահե Հովհաննիսյան

Հայաստանյան կիսամեռած կյանքում որոշակի իրարանցում առաջացրեցին Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձևակերպումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։ «Բացառապես որոշ զլմ-ների, հանրային-քաղաքական գործիչների, փորձագետների մի փոքր անվանացանկի շնորհիվ Հայաստանը թեթև կենդանության նշաններ ցույց տվեց՝ իր ճակատագրի մասին արված ձևակերպումների ֆոնին։ Ակնհայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային […]
Բացահայտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Մասնավորապես՝ Ք. […]
Գուրգեն Արսենյանը դադարեցրել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի ֆեյսբուքյան գրառումը Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ […]
Ծագումով հայ բելգիացի գործիչը բարոնի աստիճան է ստացել Ֆիլիպ թագավորի կողմից

Բելգիայի Թագավոր Ֆիլիպ Առաջինը բարոնի աստիճան է շնորհել ծագումով հայ, բելգիացի հայտնի գործարար, հասարակական գործիչ Պիեռ Գուրջյանին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Պիեռ Գուրջյանն անդրադարձել է հայրական կողմից իր մեծ ծնողների՝ Թուրքիայից Բելգիա տեղափոխվելու պատմությանը, Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ «Հայաստան 2020» նախագծի շրջանակներում Հայաստան կատարած այցերին։ Հայտնի գործիչն ասում է՝ ստացած բարոնի աստիճանին վերաբերվում է […]
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Զվերեւին

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ցինցինատիում ընթացող Masters մրցաշարից: Մեր հայրենակիցը երկրորդ շրջանում 3:6, 2:6 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին: Հանդիպումից հետո Զվերեւը հայտարարել է. «Մեր խաղը շատ նման է: Երկուսս էլ բարձրահասակ ենք ու լավ ենք խաղում հետեւի գծում: Մեր դիմակայություններում շատ բան վճռում է մարզավիճակը, որով մենք մոտենում ենք տվյալ հանդիպմանը: […]
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 2 տուրբագեներատորներ միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին

Պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ) հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին: Այս մասին հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ Տուրբագեներատորներից մեկը միացվել է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, մյուսը` նույն օրը, ժամը 15։20-ին։ «Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ […]
Պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն չեղարկի ՀՀ-ՌԴ դարավոր հարաբերությունները. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները չեն չեղարկի պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ, ի հիշատակ Մայր Աթոռ […]
«Իմ քայլը» հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը. «Ժողովուրդ»

Վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում (մինչև հուլիսի 1֊ը) չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը։ Սա կարելի էր համարել ոչ էական իրադարձություն, եթե նմանատիպ այլ դեպքերում պետական ողջ ապարատը հարձակում չսկսեր այլոց, բնականաբար՝ ընդդիմադիր անձանց նկատմամբ։ Զորօրինակ՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարներից Վահե Հակոբյանի կնոջ՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն […]
Արարատի մարզում «Peugeot 307»-ը վթարի է ենթարկվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն, իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապահի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ գլխիվայր հայտնվելով չգործող ջրատարում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ […]
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել ՔՊ-ականնեի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 23-ին կավարտվի պատգամավորների մեկամսյա արձակուրդը, սեպտեմբերի 9-ին աշնանային նստաշրջանի մեկնարկը կտրվի։ ՔՊ-ական մեր աղբյուրի վստահեցմամբ, իշխանական թիմն աշխատանքի է վերադառնալու մարզական գերազանց կարգավիճակում, քանի որ կուսակցության վարչության վերջին նիստում, որն անցկացվել է օրերս, Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել վերնախավի հետ, ասել է, որ չի հանդուրժելու անաշխատունակներին, կուսակցության համար «վիզ չդնողներին»: […]
ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. ԱԳՆ-ն այս և այլ հարցերի մասին «չի պատասխանել»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից լրատվության և […]