Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հերքում է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ձեռագիրը հաշվի առնելով Բաքուն տեղեկատվական դաշտ է նախապատրաստում նոր ռազմական սադրանքների համար։ Չնայած հայտարարություններին, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցն այս պահին հանվել է բանակցային փաստաթղթերից՝թուրք-ադրբեջանական դաշինքը միևնույն է պահանջելու է Երևանից տրամադրել այդ լոգիստիկան, քանի որ դա նոր թյուրքական կայսրություն կառուցելու հենասյունն է՝Թուրքիան և Կենտրոնական Ասիան միավորող հանգույց։

Ադրբեջանը 2020թ․-ի պատերազմից հետո շարունակաբար զինվում է՝գնում է նոր զինատեսակներ Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից՝շեշտը դնելով արդի զինատեսակների և ԱԹՍ-ների վրա։ Խաղաղության պատրաստվող երկիրը չի զինվում այսպիսի մեծ տեմպերով, ինչպես դա անում է Ադրբեջանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ դա նշանակում է նա հավակնություններ ունի ոչ միայն Սյունիքի և Սևանա լճի նկատմամբ, այլ անգամ մայրաքաղաք Երևանի։

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր ագրեսիային ընդառաջ՝հենվելով ՀՀ գործող իշխանությունների զիջողական կեցվածքի վրա՝ստանում է ՀՀ-ի ռազմավարական բարձունքները, լոգիստիկան՝Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու վրա հսկողություն, իսկ Տիգրանաշենը(Քյարքի) ստանալու դեպքում նաև հսկողություն՝Հայաստան-Իրան կարևորագույն լոգիստիկայի նկատմամբ։

Բաքուն ցանկանում է առանց պատերազմ՝թղթով ստանալ կարևորագույն դիրքերը՝ապագա պատերազմում ավելի նպաստավոր ստարտային պայմաններ ունենալու համար։

ՀՀ իշխանությունները պատերազմին պատրաստվելու փոխարեն հեծանիվ են քշում՝վայելում են իրենց հանգիստը ծովափերում, իսկ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնում են «Արևմուտքը մեզ կփրկի» վտանգավոր և չփաստարկված թեզերով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն