Բանակում հրամանների չկատարումը բացասական երևույթ է և մենք հետևողական կլինենք այդ հարցում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

27.08.2024 թ-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, նախարար Սուրեն Պապիկյանի՝ 17.07.2023 թ-ի թիվ 983-Լ հրամանով սահմանված ու նախարարության համապատասխան ծառայողների կողմից հրամանի պահանջները չկատարած, մասնավորապես՝ նախկին զինծառայողների կողմից վերոնշյալ հրամանի պահանջներին համապատասխան հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգին […]

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հեռանալով՝ ռուսական կողմի հետ սկսված բոլոր ծրագրերը մնացին անավարտ

«2021 թվականին չորս ամիս զբաղեցրել եմ Պաշտպանության նախարարի պաշտոնը և ես միանշանակ հանդես եմ եկել այն բանի օգտին, որ դիմեմ Ռուսաստանի օգնությանը մեր պաշտպանունակության ամրապնդման համար», -ասել է ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Գեներալը նկատել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ մեկնել է Մոսկվա. «Մենք փոխգործակցության մեծ ծրագիր էինք մշակել մեր […]

Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի Իրաք

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի Իրաք՝ այդ երկրի վարչապետ Մոհամմեդ շիա աս Սուդանիի հրավերով։ Այս մասին հայտնել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ է Սադեղը։Դեսպանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որ Իրաքի նախագահը պետք է ստորագրեր ուղղաթիռի վթարի պատճառով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, կստորագրվեն Փեզեշքիանի առաջիկա այցի […]

Հերացի փողոցում խողովակի վնասման պատճառով ջուրը ժայթքում է, ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ է ստեղծվել

Արդեն 1 ժամ է՝ ինչ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ ժողովրդին հայտնի անատոմիկի դիմաց, ինչպես վարորդներն էին նշում, Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» և Կենտրոնի թաղապետարանի հետ համատեղ «ստեղծել էին» «Լվա ինքդ» ավտոլվացման կետ, հաղորդում է Shamshyan.com-ը: 1 ժամից ավելի է՝ ոռոգման կամ խմելու ջրի խողավակի վնասման պատճառով ջուրը անխնա ժայթքում է՝ հոսելով փողոցով մեկ: Որոշ վարորդներ փորձում […]

Եթե Նիկոլ Փաշինյանին պետք է ֆիզիկապես ոչնչացնեի, ապա այդ պահին ինչու ԱԱԾ-ն չգործեց․ Բազեյան

Պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն, այսօր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ հարուցված շինծու քրեական գործը եղել է գործող իշխանության քաղաքական պատվերը, որի հետևանքով 6 ամիս ապօրինաբար ազատազրկվել է և գտնվել կալանավայրում։ Այնուհետև 5 ամիս ենթարկվել է տնային կալանքի։ «Գործող իշխանության հրահանգով և Ազգային անվտանգության ծառայության հատուկ կարևորագույն գործով քննիչ Սպարտակ […]

ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash

Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել, հայտնում է Mash–ը։ Mash-ի փոխանցմամբ՝ թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին՝ ստուգման համար։ Հիշեցվում է, որ նախկինում «Ռոսսելխոզնադզորը» հայաստանյան մրգերի և բանջարեղենի մեջ թունաքիմիկատների հնգապատիկ ավելցուկ էր հայտնաբերել։ Առանձին նյութերի համար նորման գերազանցվել է 5-8 անգամ։ Շուկայում արդեն կա 16 մատակարար։

Իրանը խոստացել է հավանություն տալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի ցանկացած համաձայնագրի

Իրանը հավանություն կտա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյայի հետ կայացած զրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանություն կտա Գազայում հրադադարի կամ պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի […]

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական  քաղաքականությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Զեկույցը  վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված […]

ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամով

ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ ՀԾԿՀ-ն քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։ Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից […]

Մոսկվան պատրաստ է շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում. Պուտինը՝ Ալիևին

Պուտինը և Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում, հաղորդել է Կրեմլը։ Կողմերը քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

Դժվա՞ր էր Աշոտ Կնյազյանին պատին ծեփել ու ստիպել ասել, թե ոնց է իր մեքենայով զենքերը բերել ու ոնց են տարել խորհրդարան. Անահիտ Բախշյան

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանի մահվան լուրը ԱԺ նախկին փոխնախագահ, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ Յուրի Բախշյանի կնոջը՝ Անահիտ Բախշյանին առեղծված չի թվում: «Գրեցին, որ շտապ օգնություն են կանչել, սրտի կաթված են արձանագրել: Չգիտեմ՝ մահը առեղծված է, թե չէ, բայց էն որ մեռներ-չմեռներ, մի հաշիվ է, որովհետեւ ոչ մեկն այսօր չի քննում այդ […]

Թուրքիայում մահացած են գտել Իլհամ Ալիևի նախկին թիկնապահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ 50-ամյա Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցներից մեկում․ այս մասին հայտնում է Коммерсантъ-ը։ Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մահիր Մամեդովն իր ընտանիքի հետ երեք օր առաջ մեկնել էր Թուրքիա՝ հանգստանալու։ Նրանք տեղավորվել էր հինգաստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը, երբ որդու […]

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն: Նա Telegram-ի հիմնադրին համարում է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ․ «Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա  նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Կլիմենկոն։ Նա Telegram-ի հիմնադրին հրավիրել է […]

«Հիմա Ձեր ճառը ներկայացրեք»․ դատավորը թույլ չտվեց Արամ Օրբելյանին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել

«Հիմա Ձեր ճառը ներկայացրեք, հետո Ձեզ հնարավորություն կտրվի ներկայացնել Ձեր միջնորդությունները»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ թույլ չտալով Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Արամ Օրբելյանն ասաց․ «Իմ ճառը չեմ ավարտելու այսօր, տևելու է մոտ երեք […]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:

Մամուլի հրապարակումների ամփոփում՝ օգոստոսի 26-ի դրությամբ

Թուրքիան ու Ադրբեջանը քննարկելու են Հայաստանը Ադրբեջանի ԱԳՆ Ջեհյուն Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ իր գործընկերոջ հետ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը ու տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Այցը հաջորդում է ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, Իրանի և Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների հեռախոսազրույցին։ Ու ստացվում է, որ բոլոր տարածաշրջանային հարցերը՝ հատկապես մեզ վերաբերողները, […]

Ակադեմիական քաղաքը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել նախագծից

Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Ակադեմիական […]

Իսրայէլեան հեղինակաւոր օրաթերթին յօդուածին մէջ հրատապ կոչ կ՛ուղղուի՝ Երուսաղէմի Հին քաղաքի Հայկական թաղամասը պաշտպանելու. «Ասպարեզ»

Իսրայէլեան The Jerusalem Post հեղինակաւոր օրաթերթին մէջ 27 Օգոստոսին լոյս տեսաւ ուշագրաւ յօդուած մը՝ Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան դիմագրաւած հարցերուն մասին։ Նատաւ Թամիրի ստորագրութեամբ յօդուածին մէջ հրատապ կոչ կ՛ուղղուի՝ Երուսաղէմի Հին քաղաքի Հայկական թաղամասը պաշտպանելու։ Հեղինակը յօդուածի մուտքին կը յիշեցնէ, որ Երուսաղէմը համաշխարհային բնոյթով մշակութային կեդրոն մըն է եւ անոր յատկութիւնը միաստուածեան երեք կրօններու օրրանը ըլլալն […]

Բաքուն «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար ստանալու է Արևմուտքի քարտ-բլանշը

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամներ երկրում կհամարվեն «անցանկալի անձ» են համարվելու։ «Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում»,-նշել է նա։ Ադրբեջանը շարունակում է կառուցել բռնապետություն երկրի ներսում և այս Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանն […]

Սուդանում ամբարտակի փլուզումից գյուղեր են ավերվել

Սուդանում ամբարտակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ավերվել է 20 գյուղ, 50 000 մարդու տուն ոչնչացել է կամ վնասվել։  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, սակայն արտակարգ ծառայությունները դեռ փորձում են պարզել անհետ կորածների թիվը։ Սուդանը, որտեղ պատերազմ է ընթանում, արդեն տառապում է սովի և բնակչության տեղահանման […]

Սեուլը որոշել է խստացնել դիրքերը մեսենջերների հանդեպ. Reuters

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել հետաքննել սեռական բնույթի հանցագործությունները թվային տարածքում՝ ԶԼՄ-ներում դիպֆեյքերի հրապարակումից հետո Telegram մեսենջերում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով կառավարության նիստին։ Խոսքը հարավկորեացի կանանց բաց ֆեյք լուսանկարների եւ տեսանյութերի  առկայության մասին է, նշել է գործակալությունը։ Նախագահն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումը՝ հենվելով անանունության վրա, հանցագործություն […]

Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը

Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը: «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա […]

Տիգրան Ավինյանը ծանոթացել է Բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա-ն Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» կդառնա: Նախագիծ դարձած գաղափարը տպավորիչ է չափերով ու կարևորությամբ: Քաղաքապետարանից հայտնում են, որ պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի: Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ […]

«Ժողովուրդ». Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափված է. անկախության օրը ընդդիմությունը միջոցառումներ է նախատեսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33 ամյակն է։ Շուրջ 33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը Ադրբեջանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է եւ պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ […]

«Հրապարակ». Սյունիքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար: Եթե «խաղաղ» չստացվի, […]

«Հրապարակ». Իշխանության ներկայացուցիչները զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ոչ միայն մարզեր են գնում, հանդիպում մարդկանց հետ, ֆեստիվառներ կազմակերպում, որ ռեյտինգ բարձրացնեն, այլեւ զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով»: Օրեր առաջ դպրոցներից մեկի 4-րդ դասարանի աշակերտներն էին այցելել Նիկոլ Փաշինյանին, եւ նա երեխաներին ներքաշել էր քաղաքական խոսակցության մեջ, իր վայ-սահմանազատման սպիտակ սյունը ձեռքն առած` ճառ էր ասում: Նախօրեին […]