Իրանը խոստացել է հավանություն տալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի ցանկացած համաձայնագրի

Իրանը հավանություն կտա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյայի հետ կայացած զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանություն կտա Գազայում հրադադարի կամ պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության և ՀԱՄԱՍ-ի կողմից», — նշել է Իրանի ԱԳՆ-ն։
Ինչպես նշել է Արաղչին, Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը կմնա անփոփոխ նոր կառավարության գալուց հետո, և Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին, ինչպես նախկինում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն