ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հեռանալով՝ ռուսական կողմի հետ սկսված բոլոր ծրագրերը մնացին անավարտ

«2021 թվականին չորս ամիս զբաղեցրել եմ Պաշտպանության նախարարի պաշտոնը և ես միանշանակ հանդես եմ եկել այն բանի օգտին, որ դիմեմ Ռուսաստանի օգնությանը մեր պաշտպանունակության ամրապնդման համար», -ասել է ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Գեներալը նկատել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ մեկնել է Մոսկվա. «Մենք փոխգործակցության մեծ ծրագիր էինք մշակել մեր ռազմավարական դաշնակցի հետ»,-ասել է Կարապետյանը։

Գեներալ- մայորի  խնդրանքով ռուս բարձրաստիճան սպաները, գեներալները՝ ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, ուսումնասիրել են 2020 թվականի պատերազմի փորձը և ստեղծել հսկայական փաստաթուղթ այն մասին, թե ո՞ր ուղղությամբ պետք է բարեփոխել Հայաստանի Զինված ուժերը։ «Նախատեսվում էր գնել և կարճ ժամանակում մատակարարել ռուսական զենք։ Բացի այդ, մեր զինված ուժերում պետք է հայտնվեին ռուս խորհրդականներ, որոնք կօգնեին ուսուցանել անձնակազմին», -նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

Բազմիցս ենք ասել, որ գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկմամբ՝ ռուսական կողմի հետ սկսված ռազմավարական նշանակության բոլոր ծրագրերը մնացին  անավարտ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն