«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը «Սփյուռքի դերը հայոց պետականության զարգացման գործում»

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահը 2024 թվականի օգոստոսի 5-ին կազմակերպել է այս կարևոր թեմայի շուրջ կլոր սեղան քննարկումը: Այս միջոցառմանը ելույթ ունեցած կուսակցական ակտիվի անդամները և հրավիրված հյուրերը քննարկել և վեր են հանել բազմաթիվ թաքնված խնդիրներ, որոնք խոչընդոտում են պատմական հայրենիքի հետ սփյուռքի արդյունավետ փոխգործակցությանը: Իրավիճակի շտկման հավասարակշռված և մանրակրկիտ մտածված մեխանիզմների մշակման համար մենք որոշում […]

ՀՀ-ում բնակչության թիվը կրճատվում է, ավելի քիչ երեխա է ծնվել, ավելի շատ մարդ՝ մահացել

2024թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում 1 525-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի հունվար-հուլիսին։ Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 41,1 տոկոսով՝ կազմելով 2 հազար 418 մարդ: Ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2024թ. հունվար-հուլիս ծնվել է 18 632 երեխա։  2023-ի նույն ժամանակահատվածում  ծնված երեխաների թիվը 20 157 է եղել։ 2024թ.-ի 7 ամիսներին Հայաստանում մահացել […]

Մոտ 40 մլն դրամի կամ շուրջ 103 հազար դոլարի ցախավել. Երևանի «Սանմաքրում» հիմնարկի գնումը

  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է Հրապարակը: Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399,5 ՀՀ դրամ է: Երևանի քաղաքապետարանի ենթակայության […]

ՕԽ-2024-ին մասնակցած 33-ամյա մարզուհու նախկին զուգընկերը բենզին է լցրել նրա վրա ու այրել․ կինը մահացել է հիվանդանոցում

Քենիայում մահացել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած ուգանդացի մարզուհի Ռեբեկա Չեպտեգեյը։ Ինչպես գրում է BBC-ն, ՕԽ-ում մարաթոնային վազքի մրցաշարում Ուգանդան ներկայացնող Չեպտեգեյը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել էր նախկին սիրեցյալի կողմից հարձակման ենթարկվելուց հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Քենիայում կիրակի՝ օգոստոսի 1-ի, երբ Ռեբեկայի՝ եկեղեցուց վերադառնալուց հետո։ Վիճաբանությունը ծագել է 33-ամյա մարզուհու տան մոտ։ Տեղի իշխանությունների զեկույցում […]

Ալիևը Բաքվում պահելով Արցախի ղեկավարությանն՝ամրապնդում է ՔՊ-ի իշխանությունը

Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է այդ երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։ Նա նշել է, որ նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան։ Փաշինյանի և ՔՊ-ականների քայլերի արդյունքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել են Բաքվում՝նրանց շահերով ՀՀ գործող իշխանությունները չեն զբաղվում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես վկա շատ բան կարող […]

Չենք կարող այդ փաստաթղթի անունը դնել «Խաղաղության պայմանագիր», դա ծուղակ է. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը «Խաղաղության պայմանագրի» կետերի շուրջ ծավալվող քննարկումներին վերաբերյալ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»: Այս սկբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է: Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ […]

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև «ազնիվ միջնորդի» իր դերից. ՌԴ դեսպանը

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից. այս մասին odkb-info.org-ին հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցն են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները գործընկերների հետ, մասնավորապես՝ օգոստոսի 18-19-ին նրա պետական այցն Ադրբեջան և դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […]

«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտից ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները  խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին: Խուզարկության […]

Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կառավարությունը Սուրբ Աթոռին Բաղրամյան 12 հասցեում գտնվող գույք է տրամադրել՝ 99 տարի ժամկետով

ՀՀ կառավարությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրել Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 99 տարի ժամկետով։ Վարձավճարը կազմելու է տարեկան 1 ԱՄՆ դոլար։ «Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման […]

ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք […]

ՊԵԿ-ը բացահայտել է օդային ճանապարհով ադամանդների ներկրման մաքսանենգության դեպք

ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: «Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային […]

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

Այսօր կառավարությունը հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շարքում, ի թիվս այլ նախագծերի, հավանության արժանացրեց նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սակայն այն, ըստ ՀՀ ներքին օրենսդրության, իրավական հաստատման ճանապարհ պետք է դեռ անցնի․ Սահմանադրական դատարանը պետք է փաստի կանոնակարգի դրույթների սահմանադրականության հարցը, այնուհետև այն պետք է ուղարկվի բարձրագույն […]

«Ժողովուրդ». 126 հազար դրամ արժողությամբ նարդին էկոնոմիկայի նախարարի՞, թե՞ տեղակալի հրամանով է գնվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։ «Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի և վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ և այս ամենը՝ փայտի փորագրությամբ։ Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է և […]

«Ժողովուրդ». Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով անցնող 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելու համար, ինչն էլ դատարանը բավարարել է։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ […]