ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդների մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Եվ մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք, ինչպես ակնկալում ենք, կլինեն առաջիկայում, և հնարավորություն ընձեռի իր ժողովրդին իրացնել հիմնարար ազատությունները՝ համաձայն երկրի սահմանադրության և միջազգային պարտավորությունների», — հայտարարել է Միլլերը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն