Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

Այսօր կառավարությունը հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շարքում, ի թիվս այլ նախագծերի, հավանության արժանացրեց նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Սակայն այն, ըստ ՀՀ ներքին օրենսդրության, իրավական հաստատման ճանապարհ պետք է դեռ անցնի․ Սահմանադրական դատարանը պետք է փաստի կանոնակարգի դրույթների սահմանադրականության հարցը, այնուհետև այն պետք է ուղարկվի բարձրագույն օրենսդիր մարմին՝ խորհրդարան՝ վավերացման։

Կանոնակարգն ունի 7 հոդված, որոնք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են. ընդհանրական ձևակերպումներ, Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ, փաստաթղթում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն