Երկուշաբթի Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։ Այլ երկրների հետ ԵՄ […]
Կառավարությունը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ԱՊՀ-ի մասով որոշում դեռ չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Դեռ օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին, սակայն չէր հստակեցրել, թե ինչ մակարդակով է հայկական կողմը մասնակցելու։ Կմասնակցի՞ արդյոք վարչապետը նաև ԱՊՀ ՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Նազելի Բաղդասարյանն […]
«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Նույն տարածքային բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկել են նշված տարածքը։ Խուզարկության արդյունքում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները […]
Դատախազություն են հրավիրվել «անպիտան հրթիռների» գործով անցնող Ստեփան Գալստյանը և Ավետիք Մուրադյանը
Դատախազությունն ուսումնասիրում է բարձրաստիճան զինվորականների գույքի ծագումը։ Այս անգամ դատախազության ուշադրության կենտրոնում են հայտնվել մեղադրյալի կարգավիճակ ունեցող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի գույքը։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Ստեփան Գալստյանը և նրա հետ փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ […]
Վահե Գևորգյանը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, […]
Անհրաժեշտ է վերականգնել Սփյուռքի հետ աշխատանքի նախարարությունը․ Արշակ Կարապետյան

Մենք ձեզ հետ այսօր քաջ գիտակցում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու պետականությանը, այլև ողջ աշխարհասփյուռ հայությանը սպառնացող ակնհայտ վտանգը: Գործող իշխանությունն իր ոչ կոմպետենտ գործողություններով երկիրը հասցրել է անդառնալի կետի։ Պետական կառավարման համակարգի անգործությունն ու պաշտոնատար անձանց ցածր որակավորումն ընդունում է նաև Կառավարության ներկայիս ղեկավարը՝ փորձելով սեփական մեղքը բարդել ենթակաների ուսերին։ Իսկ ո՞վ […]
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-11 Երևանում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […]
Այգավանում բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու բեռնատարը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 տոննա ցեմենտով բարձված «Howo» մակնիշի բեռնատարը։ Բախման հետևանքով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և հայտնվել բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի պտղատու […]
Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրով համաժողով

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրով Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության ընթացիկ ուղղությունները․ ռազմավարական զարգացում, համագործակցություն և տեխնոլոգիական համագործակցություն, թվայնացում, տրանսպորտային ենթակառուցվածքներ և լոգիստիկա, ներքին շուկայի որակ և ձեռներեցության աջակցություն, միջազգային համագործակցություն: […]
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 213 մլն դոլարի թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 162 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 213 միլիոն դոլար) գումարի թեթև բազմանպատակային հրթիռներ: Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը։ «Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հանդեպ նոր կառավարության պարտավորությունների շրջանակներում այս երկրին կմատակարարի 650 թեթև բազմանպատակային հրթիռներ՝ երկրի հակաօդային պաշտպանության կարողությունները ուժեղացնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:Նշվում է, որ հրթիռների առաջին խմբաքանակը […]
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Իտալիայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ն արդեն համաձայնեցված է։ Մենք արդեն հասել […]
Բայդենի որդին իրեն մեղավոր է ճանաչել դաշնային հարկերը չվճարելու գործով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենն, իրեն մեղավոր է ճանաչել դաշնային հարկերը չվճարելու համար։ Այս անակնկալ քայլի շնորհիվ նա կխուսափի դատավարությունից՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ: Հանթեր Բայդենը պետք է կանգներ Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջև 1,4 միլիոն դոլարի հարկերը չվճարելու քրեական մեղադրանքով։ Փոխարենը, նա իրեն մեղավոր է ճանաչել բոլոր ինը մեղադրական հոդվածներով, որ […]
Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը
Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը: Վարպետի արվեստանոցում քաղաքապետը ծանոթացել է կտավների պատմությանը, որոնք առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Նկարիչը ստեղծել է շուրջ 6000 կտավ:
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության նոր դեպքեր են բացահայտել
Աշտարակի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության ևս հինգ դեպք են բացահայտել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիանության տարածած հաղորդագրությունից։ Համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով, հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 57-ամյա մի երևանցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է: […]
Հայկական Սփյուռքը՝ գեոպոլիտիկ գործոն է

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ առանց Հայաստանի չկա Սփյուռք, իսկ առանց Սփյուռքի, որի թիվը գրեթե երեք անգամ գերազանցում է մեր երկրի բնակչությանը, չկա Հայաստան: Հայաստանը և Սփյուռքը անբաժան հասկացություններ են: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Հայկական Սփյուռքը՝ գեոպոլիտիկ գործոն է և Հայաստանը՝Սփյուռքի ռեսուրսների վրա հենվելով մեծ քաղաքական կշիռ ունեցող երկիր […]
Քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և […]
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել է 6 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, ֆիզիկական ներգործության և զորակոչից խուսափելու՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, հոգեկան ներգործության, խարդախության […]