Հայկական Սփյուռքը՝ գեոպոլիտիկ գործոն է

Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ առանց Հայաստանի չկա Սփյուռք, իսկ առանց Սփյուռքի, որի թիվը գրեթե երեք անգամ գերազանցում է մեր երկրի բնակչությանը, չկա Հայաստան: Հայաստանը և Սփյուռքը անբաժան հասկացություններ են: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Հայկական Սփյուռքը՝ գեոպոլիտիկ գործոն է և Հայաստանը՝Սփյուռքի ռեսուրսների վրա հենվելով մեծ քաղաքական կշիռ ունեցող երկիր է, իսկ առանց Սփյուռքի՝այլ կարգավիճակ ունեցող։ Աշխարհում խոսում են հրեական ցանցի կամ Սփյուռքի մասին, որը ֆինանսական, քաղաքական, անգամ հետախուզական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին՝հայկական Սփյուռքն ունի բոլոր հնարավորությունները հավասար ազդեցություն ունենալու աշխարհում, ինչպիսին այսօր ունի հրեական Սփյուռքը։
Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը Նիկոլ Փաշինյանի և թիմի ջանցքերով կազմաքանդվել է՝ՔՊ-ականները Սփյուռքի նախարարություները փակեցին, Արցախը հանձնեցին Բաքվին, իսկ Հայաստանն այսօր գտնվում է թուրք-ադրբեջանական նոր հարձակման սպառնալիքի առջև։
Սփյուռքի ֆինանսական ներուժը կարող է հայկական տնտեսության համար դառնալ նոր լոկոմոտիվ՝խթան, ուղիղ ներդրումների միջոցով հազարավոր նոր աշխատատեղեր կարող են բացվել մարզերում և սահմանամերձ գյուղերում։ Քաղաքական առումով հայկական լոբբին կարող է որոշիչ ձայն ունենալ թե Արևմուտքում՝ԵՄ ու ԱՄՆ, թե ՌԴ-ում, թե Լատինական Ամերիկայում, թե Մերձավոր Արևելքում։
Սփյուռքի հետ պետք է ճիշտ աշխատել՝ներգրավվելով Սփյուռքի կադրերին հայկական քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային կյանքում։
Իսրայելը սեփական բնակչության քանակն ավելացնելու համար մի քանի անգամ ներգաղթ է կազմակերպել դեպի Իսրայել՝Եվրոպայից և այլ տեղերից։ Հայաստանը կարող է Սփյուռքից ներգաղթ կազմակերպել Հայաստան՝դեմոգրաֆիկ իրավիճակը շտկելու, ինչպես նաև Սփյուռքում ասիմիլյացիան, ձուլումը կանխելու համար։
Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն