Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 162 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 213 միլիոն դոլար) գումարի թեթև բազմանպատակային հրթիռներ: Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը։
«Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հանդեպ նոր կառավարության պարտավորությունների շրջանակներում այս երկրին կմատակարարի 650 թեթև բազմանպատակային հրթիռներ՝ երկրի հակաօդային պաշտպանության կարողությունները ուժեղացնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:Նշվում է, որ հրթիռների առաջին խմբաքանակը կմատակարարվի մինչև այս տարվա վերջը։


































