Սուրբ Աթոռում նախկին դեսպանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնում են դատախազությունից: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի […]
Նորատուսցի Արայի՝ Արա Բանդուրյանի որդին կմնա կալանքի տակ

Առաջին ատյանի դատարանը երկարացրել է քրեական հեղինակություն համարվող Արա Բանդուրյանի որդու՝ Լյովա Բանդուրյանի և գործով անցնող Միսաք Փաշիկյանի կալանքի ժամկետը 3 ամսով։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասացին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը հաստատելուց հետո հսկող դատախազն այն ուղարկել է դատարան։ Այս քրգործը քննվելու է Գեղարքունիքի մարզի դատարանում՝ Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տեղի են ունեցել նախնական դատական […]
ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ […]
Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից. Քաղաքապետարան

Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Այս մասին տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։ Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից […]
Եթե տնտեսական շահ լինի, ոչ մի տեղ, նաև Ադրբեջանում չեն մտածի պատերազմի մասին. Պապոյանը՝ «խաղաղության խաչմերուկի» մասին

Մենք ցորեն էլ ենք ներմուծում, բրինձ էլ ենք ներմուծում, ցորեն էլ ենք օգտագործում, բրինձ էլ ենք օգտագործում և ցորեն էլ ենք ներմուծելու, բրինձ էլ ենք ներմուծելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ կարծիք ունի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարության մասին, թե ռազմավարական անվտանգությունից ելնելով՝ […]
Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան

Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը։ Նա նշել է. «Այսօր Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո»՝ փաստացի հաստատելով, որ Հայաստան-Թուրքիա […]
«Օզոն» ընկերության «Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են […]
Վահե Ղազարյանի հրամաններով կադրային բազմաթիվ նշանակումներ են արվել

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչություններում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության բաժիններում, հաղորդում է Shamshyan.com-ը: ՆԳ նախարարի հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր […]
Եվրախորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի […]
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։ «Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ համատեղ աշխատելուն՝ ՀՀ- ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը X-ում։
Փաշինյանն ու ՔՊ-ն՝աղքատության և արտագաղթի խորհրդանիշներն են

2025 թվականին ՀՀ-ում պլանավորվում է 5,6 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված ներքին պահանջարկի աճով։ Փաշինյանն ու ՔՊ-ն՝աղքատության և արտագաղթի խորհրդանիշներն են։ ՀՀ-ում հաջորդ տարի չեն աճելու աշխատավարձերը, թոշակները, իսկ գներն ու արտագաղթը՝աճելու են, քանի որ երկիրը կառավարում են Փաշինյանն ու ՔՊ-ն։ Սոցիալ-տնտեսական վիճակը ՀՀ-ում աղետալի է՝ՀՀ քաղաքացիները չեն կարողանում հոգալ իրենց կարիքներն ու ստիպված են լինում […]
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության բաց նամակը գլխավոր դատախազին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ 17.10.2024 թ. թիվ 20.5/20.5/19531-2024 գրությանը, որում նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններում, այդ թվում՝ 13.04.2018 թ. թիվ 34 հրամանում նշված <<Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա>> ձևակերպումը ենթադրում է, որ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձը: Սակայն […]
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող ՀՀ քաղաքացի

Սպուտնիկ Արմենիա. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը: Նա հեռակա կարգով վարձկանության մեջ մեղադրվում էր դեռևս այս տարվա օգոստոսից, նա հետախուզման մեջ էր։
Լիակատար աջակցում ենք Ադրբեջան-Հայաստան կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Մակրոնի և Տոկաևի համատեղ հայտարարությունը
Ֆրանսիան և Ղազախստանը լիակատար աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. այս մասին ասված է նախագահներ Էմանուել Մակրոնի և Կասիմ Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունում: «Դա թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունն Անդրկասպյան […]
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. Գրանցվել է 19 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 26 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`16, խարդախության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և […]
Քաղաքաշինության կոմիտեում դիտարկվել է միաձույլ երկաթբետոնե բազմահարկ 5 շենքերի սեյսմիկ հաշվարկը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Ինչպես հայտնում են կոմիտեից, դիտարկվել են միաձույլ երկաթբետոնե բազմահարկ 5 շենքերի սեյսմիկ հաշվարկն ու նախագծման համար մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկվող հատուկ տեխնիկական պայմանները։ Խորհուրդը քննարկել է նաև նույն շենքերի հակահրդեհային պաշտպանության համակարգերի հաշվարկը և նախագծման համար հատուկ […]
ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ. Վիճակագրական կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկագիր: Ըստ ամփոփագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ: Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչակական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը […]
Եվրոպայում առաջին անգամ «Գազպրոմի» փողերն առգրավել են գազային պայմանագրերի խախտման պատճառով

«Գազպրոմի» փողերն առաջին անգամ առգրավվել են Եվրոպայում բազմամիլիարդ հայցերի շրջանակում, որոնք տրվել են ռուսական ընկերության դեմ 2022թ. գազի մատակարարումները դադարեցնելու պատճառով։ Գերմանական Uniper կոնցեռնը, որը նախկինում ռուսական գազի խոշոր գնորդն էր, ստացել եւ կառավարությանն է փոխանցել 530 մլն եվրո «Գազպրոմի» հետ վեճի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Uniper-ի հաշվետվությանը։ Այդ միջոցները Գերմանիայի գանձապետարանն ստացել […]
Դեմոկրատ Սառա Մաքբրայդը դարձել է ԱՄՆ Կոնգրեսում առաջին տրանսգենդեր կինը

Դելավեր նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել դեմոկրատ Սառա Մաքբրայդը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Edison Research-ի տվյալները։ 34-ամյա Սառա ՄակԲրայդը դարձել է Կոնգրեսում ընտրված առաջին տրանսգենդերը՝ նշում է գործակալությունը։ Մակբրայդը շնորհակալություն է հայտնել X սոցիալական ցանցում ընտրողներին. «Շնորհակալություն Դելավեր: Ձեր ձայների և ձեր արժեքների պատճառով ես հպարտ եմ, որ Կոնգրեսում ձեր հաջորդ անդամն […]
Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքերով. Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով, որն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած […]
Կոմիտասի պողոտայում օտարերկրացիների վիճաբանությամ արդյունքեւմ մեկ անձ դանակահարվել է

Հոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է օտարերկրացիների միջև, մեկ անձ դանակահարվել է: Ահազանգը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը, նաև զարգացումները կանխելու նպատակով, հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Այդ ընթացքում հաղորդում ստացվեց արդեն ոստիկանության բաժնում. հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայից […]
Փաշինյանի սիրելի Ադրբեջանն ոչնչացնում է Արցախը

Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին

ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ տարվող աշխատանքների շրջանակում, բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 13 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև […]
Թուրքիան սպասում է Փաշինյանի վերջնական կապիտուլյացիային

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիան սպասում է Փաշինյանի վերջնական կապիտուլյացիային, որպեսզի իր հերթին Երևանից նորանոր զիջումներ կորզի այս անգամ արդեն Անկարայի համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ՔՊ-ականներն ուղղակի նվեր են, քանի որ կատարում են Բաքվի բոլոր հայակործան ծրագրերն ու […]
Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից 11-ամյա երեխան «Գլխուղեղային վնասվածք»-ով տեղափոխվել է Երևան

Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի օլիմպիական հերթափոխի դպրոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ծանրաձողը բարձրացնելիս հավասարակշռությունը կորցնելու և ընկնելու հետևանքով ստացել է «Գլխուղեղային վնասվածք», հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Մուշի բաժնի […]
ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներ կլինեն

Ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Լսումները նախագահելու է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: