Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։ Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։
Փաշինյանի սիրելի Ադրբեջանն ոչնչացնում է Արցախը՝նույնը պատրաստվելով անել նաև ՀՀ-ում։ Սյունիքի օկուպացիան մոտակա ապագայի հարց է, եթե ՔՊ-ն մնա իշխանության և շարունակի սպասարկել թուրքերի և Արևմուտքի գեոպոլիտիկ շահերը։
Արցախում՝ Փաշինյանի և ՔՊ-ի լռության և անգործության պայմաններում տեղի ունեցավ էթնիկ զտում, Արցախը հայաթափվեց, Սյունիքի դեմ Բաքուն ծրագրում է նոր պատերազմ և այս ֆոնին ՔՊ-ն պատրաստվում է 2026թ․-ին վերընտրվել։
Հայաստանն ու Արցախը կործանող թիմը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ՀՀ քաղաքացիների անտարբերության և քաղաքական պասիվության ու Արևմուտքի գեոպոլիտիկ աջակցության շնորհիվ։
Բաքվի և Անկարայի համար ՀՀ-ում ազգային ուժերի իշխանության գալը սպառնալիք է և նրանք ամեն կերպ աջակցելու են ՔՊ-ի վերարտադրությանը։
ՔՊ-ն հենվելով ոստիկանության և իր սատելիտ, հակառուսական կուսակցությունների վրա փորձելու է 2026թ․-ին մնալ իշխանության՝ՀՀ-ի թրքացման ծրագիրը մինչև վերջ կյանքի կոչելու համար։
ՀՀ քաղաքացիները պայքարելու փոխարեն նախընտրում են արտագաղթել, ինչը միայն նպաստում է Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։
ՔՊ-ն նոր ընտրությունների ժամանակ կրկին խոսելու է խաղաղությունից, հեքիաթներ է պատմելու ՀՀ-ի զարգացման մասին և վարչական լծակների միջոցով փորձելու է մնալ իշխանության։


































