Փաշինյանն ու ՔՊ-ն՝աղքատության և արտագաղթի խորհրդանիշներն են

2025 թվականին ՀՀ-ում պլանավորվում է 5,6 տոկոս տնտեսական աճ՝ պայմանավորված ներքին պահանջարկի աճով։

Փաշինյանն ու ՔՊ-ն՝աղքատության և արտագաղթի խորհրդանիշներն են։ ՀՀ-ում հաջորդ տարի չեն աճելու աշխատավարձերը, թոշակները, իսկ գներն ու արտագաղթը՝աճելու են, քանի որ երկիրը կառավարում են Փաշինյանն ու ՔՊ-ն։

Սոցիալ-տնտեսական վիճակը ՀՀ-ում աղետալի է՝ՀՀ քաղաքացիները չեն կարողանում հոգալ իրենց կարիքներն ու ստիպված են լինում արտագաղթել։ ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելը կարող է հանգեցնել ուկրաինանական պատերազմի դադարին, ինչն էլ խրախուսելու է ՀՀ-ից նոր արտագաղթ դեպի ՌԴ։ Ռուսական տնտեսությունը պատերազմից հետո սկսելու է աճել՝պատժամիջոցները հանվելու են ՌԴ-ից և ռուսական աշխատաշուկան կրկին զգալու է աշխատուժի կարիք։

ՔՊ-ն ավելացնելով արտաքին պարտքն այդ գումարները չի ուղղել նոր աշխատատեղերի ստեղծմանը, նոր գործարանների բացման կամ խոշոր լոգիստիկ ծրագրերի կյանքի կոչմանը։ Հյուսիս-Հարավ միջանցքը մինչև հիմա պատրաստ չէ։

Փաշինյանն ու թիմը զբաղվում են հարստանալով ու 2026թ․-ին ամեն գնով վերարտադրության օպերացիային։ ՀՀ քաղաքացիների հարյուրավոր չլուծված խնդիրները նրանց չեն հետաքրքրում։

Հայոց պետականությունը տնտեսական, ռազմական և ժողովրդագրական առումներով կանգնած է անդունդի եզրին՝ՔՊ-ի վերարտադրությունը 2026թ․-ին հանգեցնելու է պետականության վերջնական կոլապսին։

ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն՝իրենց քաղաքական պասիվությունը նպաստում է ՔՊ-ի դիրքերի ամրապնդմանը։ Խաղաղության փոխարեն Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն տանում են դեպի նոր պատերազմ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն