Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Համայնքայի՞ն, թե ընտանեկան բյուջե. Սևակ Միքայելյանը կրկին պայմանագիր է կնքել եղբոր ընկերության հետ. Hetq.am

2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ։ Այս մասին գրում է Հետքը: Սա առաջին դեպքը չէ, երբ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 2022-2025 թվականներին Հրազդանի համայնքապետը «Լարգո վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ […]
Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունն այս արևի տակ. դուք անկա՛խ չեք, դուք վախկո՛տ եք. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նորից տեսաուղերձով անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին: «Ես զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար: Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը […]
Հրդեհի ահազանգ՝ Արարատ քաղաքի պոլիկլինիկայից

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արարատ քաղաքի պոլիկլինիկայում: Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հդրեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից […]
Եթե Գյումրիում չեք ուզում ունենալ ՔՊ-ական իշխանություն, ապա բացի ՔՊ-ից չպետք է քվեարկել ևս երկու ուժի. Սուրենյանց

«Գյումրիում այս ընտրություններն ավելի մրցակցային ու լարված են լինելու, քան 2021-ի ընտրությունները։ Մրցակցային լինելը պայմանավորված չէ մասնակից քաղաքական ուժերի թվով»,-անդրադառնալով մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էլ է մասնակցում ընտրություններին։ 2021-ին Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ, այս տարի՝ 9 քաղաքական ուժ։ Սուրենյանցը […]
Բարձր տեխնոլոգիական ոլորտի համար 7-ամյա աջակցության ծրագիր ընդունվեց

«Նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երեք հիմնական գործիք»,-բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աջակցության նոր ծրագիրը։ Նրա խոսքով՝ առաջին գործիքն այն ընկերությունների աջակցությունն է, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն, կամ 2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կլինեն՝ յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն կստանան։ Նա նշեց որ աշխատաշուկա մոտւք գործող աշխատակիցների յուրաքանչյուրի […]
Թուրք-ադրբեջանական կապերը խորանում են՝ հայ-ռուսական կապերի թուլացման ֆոնին

Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ նախագծեր են իրականացնում։ Թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ այսօր կարևոր օր է։ Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ ասել է Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահը։ Թուրք-ադրբեջանական կապերը խորանում են՝հայ-ռուսական կապերի թուլացման ֆոնին։ Փաշինյանն ու թիմը սկսած 2018թ․-ից ամեն ինչ անում են հայ-ռուսական ռազմաքաղաքական կապերը զրոյացնելու և ՀՀ-ն դեպի Արևմուտք ուղղելու համար։ ՔՊ-ն […]
ՌԴ-ն տարանջատված մոտեցում ունի հայ ժողովրդի ու Փաշինյանի հանդեպ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ ՌԴ-ն տարանջատված մոտեցում ունի հայ ժողովրդի ու Փաշինյանի հանդեպ։ Մոսկվան հասկանում է, թե ովքեր են 2018թ․-ին բերվել ՀՀ-ում իշխանության՝մի թիմ, որը մեծ սիրով Արցախը հանձնեց Ադրբեջանին, կրճատում է հայոց […]
Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա: Որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Պաշտպանության հարցերով կցորդի նստավայրը Բելգիայի Թագավորությունն է՝ Բրյուսել քաղաքը։ Համաձայն հիմնավորման՝ կցորդը իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանը տարրական քայլեր չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները ազատ արձակելու համար։ Այս մասին X-ում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը: Կից փաստաբանը հրապարակել է ցանկ՝ ներկայացնելով իր 25 տարվա փորձի ընթացքում […]
Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում […]
Հրվ. Կորեայում կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի և եկեղեցու վրա, կա 15 վիրավոր

Հարավային Կորեայի ռազմական օդուժի KF-16 կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ, գրում է en.yna.co.kr կայքը: Դեպքը տեղի է ունեցել կրակի կիրառմամբ զորավարժությունների ժամանակ: KF-16 կործանիչը յուրաքանչյուրը 225 կգ քաշով MK-82 ռումբերն արձակել է զորավարժության տարածքից դուրս: Ըստ Reuters-ի՝ ռումբերն ընկել են տների և եկեղեցու վրա, վիրավորների թիվը հասել […]
Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի անցումային փուլի Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան խաղը Թբիլիսիում։ Հիշեցնենք, որ Մկրտչյանը ազգային հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ […]
Քարաթափում՝ Ջերմուկ տանող ավտոճանապարհին

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ […]
Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին Известия-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Մենք պահպանում ենք Երևանի հետ աշխատանքային կապերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ […]