Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա: Որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Պաշտպանության հարցերով կցորդի նստավայրը Բելգիայի Թագավորությունն է՝ Բրյուսել քաղաքը։

Համաձայն հիմնավորման՝ կցորդը իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաև անդամ պետությունների միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն