Վահե Սուքիասյանը Մոսկվայի «Aeroflot Open 2025» շախմատի մրցաշարում լրացրել է միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Վահե Սուքիասյանը, խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ, 9 հնարավորից վաստակել է  5 միավոր և 52,4 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։

Տավուշի մարզում վարժանք է անցկացվելու

ՆԳՆ ՓԾ հայտարարություն է տարածել․ «Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»։

Դանակահարություն՝ Մեծ Մասրիկում

ՆԳՆ-ից հայտնում են․ «Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում […]

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Մանվել Փարամազյանին

ԿԿՀ-ն վարչական վարույթ է հարուցվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ։ Հայտնում է Փաստինֆոն։ Վարույթի պատճառը Փարամազյանի կողմից հայտարարագրված տվյալներում իր կնոջ՝ ՍՊԸ-ում անուղղակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն չներառելն է։ ԿԿՀ-ում իրականացվող վարույթի շրջանակներում Մանվել Փարամազյանը դիրքորոշում չի ներկայացրել, թեև ծանուցված եղել է։ Սույն գործով ԿԿՀ-ն արձանագրել է, որ Լիլիթ Դավթյանը հանդիսանում է «Աժդանակ» ՍՊԸ իրական շահառու, […]

Դաղստանում բժիշկները փրկել են 1-ամյա երեխային, որը կուլ էր տվել շուրջ 400 մագնիսական գնդիկ

Դաղստանի մանկական հանրապետական ​​կլինիկական հիվանդանոցի բժիշկները փրկել են մեկ տարեկան երեխայի կյանքը. նա կուլ էր տվել կոնստրուկտոր խաղալիքի ավելի քան 390 մագնիսական մաս,  հայտնել է բժշկական հաստատությունը Telegram-ի իր ալիքում։ Երեխան կլինիկա է ընդունվել մարտի 6-ին։ Հերթապահ վիրաբույժների խումբը շտապ վիրահատել է փոքրիկին: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման և ընդհանուր թերապիայի բաժանմունքում: Նրա կյանքին […]

Դատարանն արդարացրեց Հրանտ Բագրատյանին․ նրան մեղադրում էին «բռնության կոչ» անելու մեջ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին՝ մեղսագրվող արարքում, հաղորդում է «Փաստինֆո»-ն։ Հրանտ Բագրատյանին  մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ «Այդ ընթացքում իրենք […]

ԿԸՀ-ն բաշխել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […]

Հանրային քննարկման է ներկայացվել լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի»նախագիծը։ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել լրացուցիչ՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը, որը ներկայում կարգավորված չէ: Ըստ նախագծի՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրի երաշխավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձաքննության արդյունքները։ Ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը […]

Անահիտ Մանասյանն անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ն է. Մանե Թանդիլյան

Խոսելու բան չունեմ ես Անահիտ Մանասյանի հետ, ով անկախ  Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ն է, նա պաշտպանում է ՔՊ-ի շահերն ամենուր: Նա չգիտի իր գործառույթները: Այս մասին  168.am-ի հետ զրույցում ասել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող, «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի ընդունել նրան: «Նա հաթաթա է տալիս ԱԺ պատգամավորին: Իր […]

Փաշինյանն ու թիմը ձեռքերը լվացել են Բաքվում գտվող հայ ռազմագերիներից

Մեր դիվանագիտությունը Բաքվի դատավարության համատեքստում առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ու թիմը ձեռքերը լվացել են Բաքվում գտվող հայ ռազմագերիներից։ Փաշինյանն ու հարստացող ՔՊ-ական խմբակն ոչինչ չեն անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ բերելու համար։ Ալիևի նախապայմանն է, որպեսզի ՔՊ-ն չմիջամտի այդ դատավարությանը, իսկ փաշինյանական կլանի շահերից է բխում, որպեսզի […]

Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է […]

Բավրա բնակավայրում կրթահամալիրի կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ կրթահամալիրի կառուցման ծրագրի իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում […]

ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց օտարերկյա վարորդական վկայականները առանց քննության փոխանակել հայկականով

Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան օտարերկյա պետությունների իրենց վարորդական վկայականները առանց որակավորման քննություններ հանձնելու փոխանակել ազգային վարորդական վկայականով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարգավորումը հնարավորություն կտա երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիներին առանց խոչընդոտների վարել տրանսպորտային միջոց Հայաստանի տարածքում։ ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն այլ երկրներում ստացած […]

Մեր օրինախախտ հարևանները հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա, ջնջել 6 երգ՝ նշելով, որ ադրբեջանական են. Էրիկ Կարապետյան

Երգիչ Էրիկ Կարապետյանը գրել է. «Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր։ Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա, կեղծ հղումներ անելով ջնջել 6 երգ՝ նշելով, որ դրանք էլ են ադրբեջանական և, իհարկե, իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով, փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն […]

Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` uպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը

Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ-ի` սպառազինման հարցով պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը, հայտնում է Bild-ը՝ մանրամասնելով, որ ճգնաժամային գագաթնաժողովում ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարներ կքննարկեն, թե ինչպես Եվրոպան կարող է փակել այն բացը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային: Հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Քանի որ այժմ […]

«Ինքնակամ է թռել պատուհանից, ոչ ոք նրան չի հրել». տնօրենը մանրամասներ է պատմում Ջրվեժի դպրոցում տեղի ունեցած դեպքից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջրվեժի դպրոցում աշակերտի՝ 3-րդ հարկի պատուհանից ընկնելու դեպքի մասին: Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 7-րդ դասարանի աշխարհագրության դասի ժամանակ: Ուսուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է եւ փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի, մոտեցել […]

Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկայում գտնվող 4 հողամասերի նկատմամբ

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7,000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ: Հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել  Վայոց ձորի Եղեգնաձոր […]

Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն այսօր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում. Մանրամասներ

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն այսօր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հաստատել է իր մասնակցությունն արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում։ Մանուկյանը, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, ասել է նաև, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը խոցել է իր մեքենան, վարորդը վիրավորվել է, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից […]

ՄԻՊ ներկայացուցիչներն ահազանգով այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի […]

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Եղիշե Կիրակոսյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից […]

Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը […]

Բաքվում պահվող հայերի վերադարձը պայմանավորված չէ, թե միջազգային հարթակներում որքան բարձր վիրավորանքներով կխոսես, ճիշտ մարտավարություն է պետք. ՄԻՊ

Կան հարցեր, որոնց վերաբերյալ չի կարելի խոսել հրապարակային, որովհետև դա կարող է սկզբունքի խախտում լինել. միջազգային հարթակներում այս խնդիրների լուծումը նրանով չի պայմանավորված թե ինչքան բարձր ես խնդրի վերաբերյալ խոսում կամ ինչքան վիրավորանքներով լի արտահայտություններով ես խոսում, դա պետք է ունենա ճիշտ մարտավարություն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ […]

Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր կողմից՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ հայցադիմումը. Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին […]

Գեղարքունիքում համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում […]

Մոսկվան Մակրոնի միջnւկային հռետորաբանությունը համարում է սպառնшլիք Ռուսաստանի հասցեին. Լավրով

Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի հասցեին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը նյարդային է անվանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն  ընդգծել է, որ Մակրոնի մեղադրանքները, թե Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Եվրոպայի դեմ, անհեթեթություն են։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի […]

Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի, «Սպարտակի» ու «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կանխատեսել է, թե որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կդառնա Ռուսաստանի չեմպիոն։ «Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում: Եվ կասկած չկա, որ նրանք են հաղթելու առաջնությունը,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում championat.com-ը։ Հիշեցնենք, որ հայ հարձակվողը 2011-ից 2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները, […]

Կապ չեմ տեսնում Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի և Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու միջև. ՔՊ-ական պատգամավոր

Կապ չեմ տեսնում ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու և Բաքվի դեմ միջազգային դատերից հրաժարվելու միջև. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Եղիշե Կիրակոսյանի հեռացումը կապ ունի՞ Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու հետ: Լրագրողի դիտարկմանը, թե Եղիշե Կիրակոսյանը հակադիր կարծիք է հայտնել և կարծում է, որ […]

Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք կոտ մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը նշված դպրոցի սաներից է՝ 13 տարեկան տղա, ով 3-րդ հարկում […]

Նախիջևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է», հայրս թույլ չի տվել դրա «օկուպացումը» Հայաստանի կողմից. Ալիև

Նախիջևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է» (չակերտները՝ Tert.am), որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից «Արևմտյան Զանգեզուրը» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը) Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով։ Այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ սա լուրջ «անարդարությունը» (չակերտները՝ Tert.am) է: […]

Եթե Բաքվում պահվող հայերի վերադարձի պահանջը վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի, բա ումի՞ց լինի, ոնց ուզում են թող բերեն, իրենց խնդիրն է. Մամիջանյան

Չգիտեմ՝ հորդորս տեղ կհասնի, թե՝ ոչ, բայց լավ կլինի, որ պարոն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Ես հասկանում եմ` քանի որ պետությունը ոչինչ չի անում, պարոն Վարդանյանը Բաքվում գտնվելով՝ ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործել, բայց հայերիս անհրաժեշտ է, որ պարոն Վարդանյանը և մյուս գերի […]

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այս  մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ուղևորներից մեկը: Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով  ժամը 08:40-ինքնաթիռը թռել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով: […]