Մեր դիվանագիտությունը Բաքվի դատավարության համատեքստում առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ու թիմը ձեռքերը լվացել են Բաքվում գտվող հայ ռազմագերիներից։ Փաշինյանն ու հարստացող ՔՊ-ական խմբակն ոչինչ չեն անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ բերելու համար։ Ալիևի նախապայմանն է, որպեսզի ՔՊ-ն չմիջամտի այդ դատավարությանը, իսկ փաշինյանական կլանի շահերից է բխում, որպեսզի Արցախի նախկին էլիտան մնա Բաքվում։
Երևանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է լուրջ քաղաքական մրցակից դառնալ զրոյական վարկանիշ ունեցող ՔՊ-ականներին։ Բացի այդ, Բաքվում գտնվող հայ գերիները կարող են շատ բան պատմել Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածությունների ու Արցախի հանձնման մասին։
ՔՊ-ն ոչինչ չի անում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար։ Փաշինյանն ու թիմը զբաղված են 2026թ․-ի ԱԺ ընտրությունների նախապատրաստություններով։ Գյումրիում ընտրությունները լակմուսի թուղթ են լինելու ՔՊ-ի համար և նրանք ամեն ինչ անելու են ՀՀ-ի մեծությամբ երկրորդ քաղաքում հաղթելու համար։
2026թ․-ի ՔՊ-ի վերարտադրությունը նշանակելու է, որ տնտեսությունը շարունակվելու է փլուզվել, ՀՀ քաղաքացիներն արդեն տասնյակ հազարներով են արտագաղթելու՝ուկրաինական պատերազմն ավարտվում է և շատերը մեկնելու են ՌԴ։ Բացի այդ, հայոց բանակը կրճատվելու է, իսկ արտաքին պարտքը՝ավելանա։
Փաշինյանն ու թիմը պետք է հեռացվեն, որպեսզի փրկվի հայոց պետականությունը։
ՀՀ քաղաքացիները չպետք է պասիվ դիտորդի կարգավիճակում հետևեն, թե ինչպես են ՔՊ-ականները ՀՀ-ն հանձնում թուրք-ադրբեջանական տանդեմին։
ՔՊ-ին հեռացնելը՝նոր Սարդարապատ պետք է դառնա հայ ազգի համար։
Սեդա Գևորգյան


































