Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր կողմից՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ հայցադիմումը. Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սկզբում վարույթ չի ընդունել ներկայացված հայցադիմումը, քանի որ, ըստ դատարանի, հայցում սխալներ են եղել։ Դատարանը վերադարձրել է հայցադիմումը և հայցվորին 15 օր ժամանակ տվել՝ թերությունները վերացնելու համար։ Երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։

Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։ «Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և պարծեցել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում, և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։

Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։ Ավինյանն այդ տեսաուղերձում էլ դարձյալ լրատվամիջոցներին էր մեղադրել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն