Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի, «Սպարտակի» ու «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կանխատեսել է, թե որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կդառնա Ռուսաստանի չեմպիոն։

«Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում: Եվ կասկած չկա, որ նրանք են հաղթելու առաջնությունը,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում championat.com-ը։

Հիշեցնենք, որ հայ հարձակվողը 2011-ից 2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները, որից հետո տեղափոխվել է «Սպարտակ»:

Ռուսաստանի առաջնությունում կայացած 19 տուրերից հետո «Կրասնոդարը» առաջատարությունը կիսում է «Զենիթի» և «Սպարտակի» հետ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն