Քարաթափում՝ Ջերմուկ տանող ավտոճանապարհին

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)։

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն