Կոչ եմ անում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս չմասնակցել այդ կրկեսին․ Տարոն Մարգարյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին

Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններս՝ ամենատարբեր հարթակներում, պարզաբանել են ապօրինի «քրեական գործի» մանրամասները։ Այս ամենն իմ […]
Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը շատ տգեղ և շատ վատ է գնահատում թիմակցի՝ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ: Այս մասին պատգամավորը նշել է Factor.am-ի հետ զրույցում: Հարցին՝ ինչ է պատրաստվում անել, Պողոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ես ի՞նչ գործիքակազմ ունեմ»: «Բոլոր այն գործընկերները, որոնք լսում են, թե ես իրենց ինչ եմ ասում ես իրենց հետ խոսում […]
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Մարտի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր։ Ընդգծվել է Մոսկվայի կողմից բարձր գնահատականի արժանացած առաջընթացը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման հարցում: Նախարարները քննարկել են […]
Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. Hetq.am

Երևանում և մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ունի։ «Հետք»-ը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Միայն «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ: Գործարքը տեղի է ունեցել 2025 թ.-ի փետրվարին։ Սուպերմարկետները շահագործում է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնեմասը, մինչև գործարքը, պատկանել […]
Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայից

Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից, փոխանցում է Factor.am-Ը: «Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ հայցադիմումը Հակակոռուցիոն քաղաքացիական դատարան է ուղարկել Զինվորական կենտրոնական դատախազությունը։ Այն մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Համակարգում գործի վերաբերյալ այլ […]
Aamaj News. ԱՄՆ-ն թալիբներին միլիոնավոր դոլարներ է վճարել ամերիկացու ազատ արձակման համար

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել արմատական «Թալիբան» շարժմանը Աֆղանստանում կալանավորված ամերիկացի քաղաքացի Ջորջ Գլեզմանին ազատ արձակելու համար։ Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը՝ հղում անելով աֆղանական հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն թալիբներին միլիոնավոր դոլարներ է վճարել 66-ամյա Գլեզմանին ազատ արձակելու համար, մինչդեռ «մեկ տասնյակից ավելի ամերիկացիներ գերության մեջ են մնում», և նրանց […]
Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են. «Հետք»

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր […]
Երկրպագուների երեկվա պահվածքը չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Թբիլիսիի քաղաքապետ

Երեկ Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. այս մասին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կայացած Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու հայերի նկատմամբ անհարգալից պահվածք դրսևորելու աղմկահարույց դեպքին: Այս մասին գրում է «Սպուտնիկ» […]
Դադարեցվել է Էջմիածնում գործող բենզալցակայանի և գազալցակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արամվիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում՝ Ա․ Շ. ԱՁ-ի կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության […]
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր մարմնի փոփոխության գրանցումը

Այսօր ՀՀ Վարչական դատարանը վճիռ է կայացրել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության շուրջ ծավալված իրավական ճգնաժամի վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով ՀԿԽԸ գործադիր մարմնի փոփոխության գրանցումը: Համաձայն դատարանի վճռի, 2024թ. փետրվարի 8-ին՝ գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին աշխատանքից ազատումը և ոչ օրինաչափ անձի գրանցումը նույն պաշտոնում՝ անօրինական է եղել: Մինչ այդ, նշված թեմայի հետ կապված խախտումներ […]
Կոտայքում բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բարիս Թ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «07»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում բուժօգնություն է […]
Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար

Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի 235-Ա որոշմամբ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը: Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի […]
Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Հայտնում են ՔԿ-ից: Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ […]
Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը Հալեպի Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի համալիրում Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալին պաշտոնապես հանձնել է ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը։ Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել նաև Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը և Հալեպի նահանգապետարանի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ղասսան […]
Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (տեսանյութ)

Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ, լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին է մեղադրում թիմի ձախողումների մեջ։ «Ընտրությունների ժամանակ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս։ Բոլորին […]
ՅՈՒՆԻՖԻԼ-ի բրիգադի գեներալը բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը: Տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, Վահագն Աթաբեկյանը հանդիպել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիին, ով բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ […]
Երեւանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններին, բայց Բաքվից պատասխան չկա. ԱԳՆ

Հայաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման գործընթացի կազմակերպման շուրջ։ Այս մասին Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտականխորհրդարանական հանձնաժողովի նիստում կառավարության 2024թ. ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, Բաքվից դեռ պաշտոնական արձագանք չկա։ «Ցավոք, անցյալի փորձից ելնելով պետք է ասեմ, որ երբ մենք մի քայլ առաջ ենք անում, հակառակ կողմից սովորաբար հետեւում են բարդություններ, սադրանքներ, երբեմն նույնիսկ երկու քայլ հետ։ Սա նրանց համար նոր գործելաոճ չէ։ Մյուս կողմից՝ նայենք միջազգային արձագանքին. 58 երկիր եւ մոտ տասը միջազգային կազմակերպություն արդեն ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Շատերն ընդգծել են Հայաստանի կարեւոր դերն այս գործընթացում»,- նշել է Հովհաննիսյանը։ Վերջինի խոսքով՝ Հայաստանն արդեն հայտարարել է ստորագրման գործընթացի հետ կապված ժամկետների, տեղակայման եւ տեխնիկական հարցերի շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին։ «Այս հայտարարությանը դեռ արձագանք չկա։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ այն վերջերս է պատրաստվել։ Ուստի դժվար է պատկերացնել, որ ակտիվ գործողություններն անմիջապես կսկսվեն։ Մենք շարունակում ենք առաջ մղել […]
Կինը զուգընկերոջ առջև հղիություն կեղծելու համար դատապարտվել է ազատազրկման

Բրիտանուհին, ով երկու անգամ կեղծել է, որ հղի է՝ խաբելով իր զուգընկերոջը, բանտարկվել է: Այս մասին գրում է The Guardian-ը։ Ստաֆորդշիրի բնակչուհի, 23-ամյա Լիբի Վերնոնը առցանց մի երիտասարդի ասել է, որ նախկին զուգընկերոջից հղի է երկվորյակներով, ով իբր դաժան է վարվել իր հետ: Նա նաև հայտարարել է, որ սեփական տուն ունի։ Սակայն, ինչպես պարզվել է, […]
Իրանը ճնշման և սպառնալիքների պայմաններում ուղիղ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը ճնշման տակ ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: «Առավելագույն ճնշման ու սպառնալիքների ներքո Իրանը հաստատ ուղղակի բանակցությունների չի գնա Ամերիկայի հետ։ Սա մեր հստակ քաղաքականությունն է, և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել մյուս կողմի վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ։ Իհարկե, անուղղակի […]
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է երկրպագուների խաղադաշտ ներխnւժմանը

Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը: «Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սակայն […]
Այսօր Բեռլին են գրավnւմ, Շուշին են հետ բերում, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին, մենք խաղաղության ենք պատրաստ. Սարիկ Մինասյան

Մարդիկ այսօր Բեռլին են գրավում, Շուշին են հետ բերում, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է պատերազմի: Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարել էր՝ չենք կռվել, դրա համար է Արցախը հանձնվել: «Մենք պատրաստ ենք խաղաղության, միայն […]
Պոլսահայ հայտնի հայ երգիչը վիրահատվել է. նրան երիկամ է «նվիրել» հարազատ եղբայրը

Պոլսահայ հայտնի օպերային երգիչ, խմբավար, մանկավարժ, 2015-2016 թվականներին Ստամբուլի Օպերայի և բալետի տնօրեն եղած Գևորգ Դավիթյանը երիկամային հիվանդությամբ երկար տարիներ տառապելուց հետո օրերս երիկամային փոխպատվաստման է ենթարկվել։ Հայտնի երգչի երիկամի դոնորը հարազատ եղբայրն էր՝ Գրիգոր Դավիթանը։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։ Նրանք վիրահատությունից հետո ապաքինման շրջանում են։ Հիվանդանոցում գտնվող Գևորգ Դավիթյանն ասել է․ «Վիրահատությունը հաջող էր։ […]
Գազամատակարարման պլանային դադարեցում Շիրակի մարզի որոշ բնակավայրերում՝ մարտի 25-ին, Առինջի որոշ հասցեներում՝ մարտի 26-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան […]
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին մրցակիցը ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիան է: Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը պորտուգալացիներն են, որոնք ընդգրկվեցին Հայաստանի ընտրանու հետ նույն` F ենթախմբում: Հայաստանի հավաքականի հանդիպումների խաղացանկն ունի հետևյալ տեսքը. Սեպտեմբերի 6 – Հայաստան – Պորտուգալիա Սեպտեմբերի 9 – Հայաստան – […]
Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո վրացի երկրպագուները նետել են առարկաներ հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Միջադեպի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-14 աստիճանով

Երևանում մարտի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում մարտի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։
Փաշինյանն ու Ավինյանը զորք են ուղարկել, գետինը մտնեք. ակցիայի մասնակիցներ

Եթե պետք լինի նստացույց կանենք. քաղաքապետարանի մոտ ակցիա անող վարդաշենցիներից 6 հոգու ընդունել են քաղաքապետարանում

Քաղաքապետարանի մոտ ակցիա անող վարդաշենցիները համաձայն չեն որ իրենցից 6 հոգի բարձրանա քաղաքապետարան, նրանք պահանջում են, որ քաղաքապետարանից իջնեն իրենց մոտ և պատասխանեն իրենց հարցերին: «Ոչ 6 հոգի, ոչ՝ 3, ոչ էլ՝ 13, թող իջնեն բոլորիս պատասխան տան: Եկեք անձամբ դուք պատասխանեք: Իջե՛ք, չենք բարձրանալու ոչ մեկս, կամ բոլորին կամ ոչ մեկին»,- ասացին նրանք: Ակցիայի […]
Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել

Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին` անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղին, որը նախատեսված է սեպտեմբերին: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի […]
Հայաստանի մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ

Հայաստանի տրամադրած 80 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ։ Տեղեկությունը հայտնում է սիրիացի լրագրող Հովհաննես Շահրյանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տրամադրված 80 տոննա մարդասիրական բեռը հասել է Հալեպ», — գրել է նա X-ում: Հիշեցնենք` մարտի 21-ին Հայաստանը հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն ուղարկեց Սիրիային։ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, […]
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Հայտնում են ՊՆ-ից: Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Քննության ընթացքին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ […]