Aamaj News. ԱՄՆ-ն թալիբներին միլիոնավոր դոլարներ է վճարել ամերիկացու ազատ արձակման համար

ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել արմատական ​​«Թալիբան» շարժմանը Աֆղանստանում կալանավորված ամերիկացի քաղաքացի Ջորջ Գլեզմանին ազատ արձակելու համար։ Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը՝ հղում անելով աֆղանական հետախուզական ծառայությունների աղբյուրներին։

Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն թալիբներին միլիոնավոր դոլարներ է վճարել 66-ամյա Գլեզմանին ազատ արձակելու համար, մինչդեռ «մեկ տասնյակից ավելի ամերիկացիներ գերության մեջ են մնում», և նրանց կարգավիճակն անհայտ է։ Ինչպես նշել է զրուցակիցներից մեկը, գործարքի գլխավոր նախաձեռնողը եղել է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը։

Թալիբները, ըստ էության, առանց որևէ լուրջ զիջման կամ որևէ պարտավորություն ստանձնելու, նյութական և իմիջային օգուտներ են ձեռք բերել, ինչպես նաև ամրապնդել են իրենց դիրքերը Վաշինգտոնի հետ փոխգործակցության մեջ, հավելել է գործակալության աղբյուրը։

Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության մեխանիկ Գլեզմանը ձերբակալվել է թալիբների կողմից 2022 թվականի դեկտեմբերին Աֆղանստանում ճանապարհորդելիս: Տասը ամիս անց Պետդեպարտամենտը նրան հայտարարեց «սխալ կերպով կալանավորված»՝ վարչակազմին տալով նրան ազատելու լայն լիազորություններ: Մարտի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Գլեզմանը ազատ է արձակվել և վերադառնում է հայրենիք։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն