Հայոց բանակը կրկին դառնալու է ռազմա-քաղաքական գործոն Հարավային Կովկասում

9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ: Ուզում եմ առանձնակի հպարտությամբ շեշտել Մատաղիսում և Թալիշում մեր Հատուկ նշանակության բրիգադի հատուկ ջոկատայինների կատարած փայլուն օպերացիաները, որոնք իմ անմիջական հրամանով ջախջախեցին ադրբեջանական «Յաշմա»-ի բավականին լավ պատրաստված կազմին այնպես, որ տարիներ էր պահանջվում Ադրբեջանին` այն կրկին համալրելու համար: Այդ մասին հայտարարել է «Համահայկական […]
Ապրիլյան պատերազմում հաղթել էինք.թշնամու առաջխաղացումը կասցվել էր

Բոլոր ժամանակներում պարտվում է քաղաքական իշխանությունը, բանակը հաղթող է. ազատամարտիկ

Ուղիղ. ՀՃԿ-ն քննարկում է ՀՀ քաղաքացու միասնական սոցիալական փաթեթը

Փաշինյանի իշխանությունը պահող ոստիկանական ուժերին պետք է ուղարկենք սահման. Բազեյան

Կստեղծվի ժողվրդական աշխարհազոր, ամեն ինչ փոխվելու է. Աննա Ղուկասյան

Ապրիլյան պատերազմում մերոնք ջարդ տվեցին թշնամուն. Ռուզաննա Ստեփանյան

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր […]
Վիճաբանության ժամանակ քույրը դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության […]
Ապրիլյան պատերազմը 44-օրյա պատերազմի նախերգանքն էր․ Արսեն Վարդանյան

Ուղիղ. ՀՃՇ-ն Եռաբլուրում է. Ապրիլյան պատերազմի օրն է այսօր

Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթին

Ապրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը:
Քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն դոլարի վնաս

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել […]
Երևանում «Kia Sportage»-ն բախվել բազալտե եզրաքարին, գլխիվայր շրջվել. վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենայով Առոն Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտայով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական վնասվածքներով […]
Հայաստանը մինչև 2024-ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել «այսպես կոչված» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Ալիև

Հայաստանը մինչև 2024-ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել «այսպես կոչված» (չակերտները՝ Tert.am) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը «գոյություն ունի միայն Հայաստանի երազանքներում». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո հենց Ադրբեջանն ու անձամբ ես նախաձեռնեցինք խաղաղության բանակցությունների մեկնարկը։ Այն ժամանակ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ այն ժամանակ դեռ գործող ԵԱՀԿ […]
Տուբերկուլյոզով հիվանդներն ԱՆ նոր չափորոշիչով կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար. Անուշ Պողոսյան

Ինձ մոտ տասնյակներով բողոքներ կան, որ Թոքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցներին կրճատում են, ՊՎԾ-ն էլ խախտումների հետ կապված այնտեղ մոնիթորինգ է անում: Լուրջ խնդիր կա այդ հիմնարկի հետ կապված: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ԻՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը: «Առողջապահության նախարարությունը փոփոխության է ենթարկում չափորոշիչը, համաձայն որի ակտիվ տուբերկուլյոզով բուժառուները, որոնք համարվում են վարակի փոխանցողներ օդակաթիլային […]
Հանրապետության հրապարակում տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով. ՔԿ

Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի՝ Հանրապետության հրապարակում տեսանյութի հրապարակման գործով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր): Այս մասին Tert.am-ին հայնտեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրն […]
Մարտուն Գրիգորյանի ցուցակից Անահիտ Խալաթյանն ազատության մեջ է. փաստաբան

Մարտուն Գրիգորյանի ցուցակից Անահիտ Խալաթյանն ազատության մեջ է, այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը: ««Տատիկների գործով» դատարանը մերժեց քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը: Տիկին Անահիտին ազատության մեջ է: Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը»,-գրել է նա: Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին Գյումրիում՝ ընտրախախտում անելու կասկածով։
9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ. Արշակ Կարապետյան

9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ: Ուզում եմ առանձնակի հպարտությամբ շեշտել Մատաղիսում և Թալիշում մեր Հատուկ նշանակության բրիգադի հատուկ ջոկատայինների կատարած փայլուն օպերացիաները, որոնք իմ անմիջական հրամանով ջախջախեցին ադրբեջանական «Յաշմա»-ի բավականին լավ պատրաստված կազմին այնպես, որ տարիներ էր պահանջվում Ադրբեջանին` այն կրկին համալրելու համար: Հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում […]
Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, «պետք» է ընդունի Ադրբեջանի 2 «օրինական» պահանջները. Ալիև

Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Միևնույն ժամանակ նա անդրադարձել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն ունի երկու պայման: «Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում […]
ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին և Անահիտ Աբրահամյանին»:
Շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Աննա Սարգսյանը ներկայացված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Վարկանիշային նոր աղյուսակում Աննա Սարգսյանը 92-րդն է: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից հեռացել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության, Համաշխարհային Օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության հաղթող Լևոն Արոնյանը:
Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է. հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Գերմանիայի նախագահը՝ Ալիևին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ։ Նա կոչ է արել Բաքվին և Երևանին բաց չթողնել պահը և որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը։ «Հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և Հարավային Կովկասում կլինի շատ տևական խաղաղություն: Մենք հասկանում […]
Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբшզայից բեռ տեղափոխել Բաքու. Hetq.am

Ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա նորություն չեն, բայց առավել ուշագրավ է այս թռիչքների ինտենսիվության ու Բաքվի ռեժիմի ռազմական ագրեսիվ գործողությունների համընկնումը: Գրում է Hetq.am-ը: Այս հանգամանքը 2023 թ. մարտին արձանագրել էր իսրայելական Haaretz օրաթերթը՝ նկատելով, որ «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից […]
Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ընթացիկ առաջնությունում: Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակի տոնեց 19-ամյա լեհ շախմատիստ Մարտինա Վիկարի նկատմամբ: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, […]
Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին իրեն նետել է: Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն էլ արձանագրել են նրա մահը: […]
Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններովմլ, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ […]
2024 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 40.6%-ով ավելի քրեական վարույթ. Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […]
ՌԴ-ում ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմանները

ՌԴ-ում ուժի մեջ են մտել նոր միգրացիոն օրենքներ. ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմանները: Այսուհետ ներգաղթյալների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է 90%-ով ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի քննության հարցերին, հայտնում է News.ru-ն: Ռոսոբրնադզորն առաջարկել էր քննությունը հաջողությամբ հանձնելու շեմը սահմանել 30 տոկոս, սակայն Պետդուման չի համաձայնել դրա հետ, նշել է խոսնակ Վյաչեսլավ […]
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում, հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։ Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Առնվազն 2 համաշխարհային առաջնորդ գաղտնի բանակցել է Պուտինի հետ. Սերբիայի նախագահ

Առնվազն 2 համաշխարհային առաջնորդ գաղտնի բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին հայտնել է Սերբիայի նախագահը՝ Ալեքսանդր Վուչիչը բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում։ Նա մանրամասնել է, որ նրանցից մեկը Ավստրիայի նախկին կանցլեր Կառլ Նեհամերն է: Միևնույն ժամանակ Վուչիչը հիշեցրել է, որ 2021 թվականի նոյեմբերից չի հանդիպել ՌԴ նախագահի հետ։ «Շատերը նրա հետ գաղտնի են […]