Հայոց բանակը կրկին դառնալու է ռազմա-քաղաքական գործոն Հարավային Կովկասում

9 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ: Ուզում եմ առանձնակի հպարտությամբ շեշտել Մատաղիսում և Թալիշում մեր Հատուկ նշանակության բրիգադի հատուկ ջոկատայինների կատարած փայլուն օպերացիաները, որոնք իմ անմիջական հրամանով ջախջախեցին ադրբեջանական «Յաշմա»-ի բավականին լավ պատրաստված կազմին այնպես, որ տարիներ էր պահանջվում Ադրբեջանին` այն կրկին համալրելու համար: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայոց բանակը կրկին դառնալու է ռազմա-քաղաքական գործոն Հարավային Կովկասում։ Տասնամյակներ շարունակ հայոց բանակը՝հմուտ գեներալների ու սպաների ղեկավարությամբ դարձել էր գործոն Հարավային Կովկասում՝թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող ռազմական բռունցք։

Ապրիլյան պատերազմն ու դրա արդյունքները ցույց տվեցին, թե ինչ ռազմական օպերացիաներ են կարողանում մշակել հայ գեներալներն ու ինչպես են այդ հրամանները փայլուն կատարում հայ զինվորները, սպաները, հատուկ ջոկատայինները։

Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի հատուկ ջոկատայինները՝Յաշման մեծ կորուստներ կրեց Մարտակերտի ուղղությամբ՝Մատաղիսում և Թալիշում, ինչը թույլ տվեց Արցախին տարիներ շարունակ ապրել ավելի հանգիստ ու խաղաղ պայմաններում։

Հայոց բանակը պայքարել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ՝հայ զինվորը ցույց է տվել քաջության և տոկունության փայլուն օրինակներ, սակայն Երևանից՝թիկունքից, քաղաքական ղեկավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը հանձնվի ու Արցախի ՊԲ պարտվի պատերազմում։

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայոց բանակը կրկին ուղղելու է մեջքը՝հայոց զինվորը կրկին թելադրողի դերում է լինելու հայ-ադրբեջանական սահմանում, իսկ հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի վերականգնումը միայն լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ զինված ուժերի վերազինման ու հզորացման գործում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն