Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին իրեն նետել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն էլ արձանագրել են նրա մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն