Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Նշենք, որ սա Կավելաշվիլիի երկորդ պաշտոնական այցն է նախագահ […]
Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժառանգությունը հարգելով՝ քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանավորված 23 հայերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ․ Վարդանյանի ընտանիք

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը ցավակցական ուղերձ է հղել համայն աշխարհի կաթոլիկներին և Սուրբ Աթոռին կոչ է արել հետամուտ լինել Ֆրանցիսկոս Պապի ժառանգությանը` ջանքեր ներդնելով հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. «Վարդանյանների ընտանիքը խորին ցավակցություն է հայտնում համայն աշխարհի կաթոլիկ հավատացյալներին։ Մեր մտքերը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների և աշխարհի բոլոր կաթոլիկների հետ են։ Սուրբ Աթոռին կոչ ենք անում […]
Ժողովրդի գրպանին բեռ եք ավելացնում. լարված զրույց
2022 թվականից հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Ապրիլի 26-ի ժամը 19.50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ շաբաթվա պատկերը. ▪️ Բացահայտվել է չհայտարարագրված 1690 լիտր դիզելային վառելիքի տեղափոխման մի քանի դեպք ▪️ Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք ▪️ Մաքսային հսկողությունից թաքցված 3960 տուփ ծխախոտի ներկրման փորձը կանխվել է ▪️ Հայտնաբերվել է չհայտարարագրված 3290 կգ շների համար նախատեսված կեր ▪️5 դեպքով […]
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, […]
Ուղիղ։ Քասախցիների ու պռոշյանցիների` տրանսպորտի խնդրով հանդիպումը փոխնախարարի հետ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու. Գալյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն առաջիկայում շատ է մանիպուլացվելու, և տարբեր մասնագետներ փորձելու են պարզաբանումներ տալ, թե ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին օրենքի կիրառման շրջանակները սահմանափակվելու են: Բայց կանխատեսումը հակառակն է, և սահմանափակումները շատ չեն լինելու: Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գլայանը՝ պարզաբանելով, թե ինչի […]
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Հայտնում են ՆԳՆ-ից: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից […]
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարած այցի շրջանակում: Ըստ ադրեբեջանական լրատվամիջոցների՝ ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրի, փոխըմբռնման հուշագիր՝ 2025-2026 թվականներին տրանսպորտային ոլորտում համապարփակ համագործակցության վերաբերյալ: Մյուս փաստաթղթերը վերաբերում են մշակույթին և ԶԼՄ-ների ոլորտում փոխգործակցությանը:
Թույլ չենք տա՝ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև. Իրանի նախագահ

Թույլ չենք տա, որ ոմանք փչացնեն մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ կամ տարաձայնություններ առաջացնեն մեր միջև. այս մասին, Mehr-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Միասին մենք կարող ենք խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում և լուծել մեր խնդիրները», — ընդգծել է Փեզեշքիանը։
Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից: «Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ասացին ՔԿ-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ […]
Պուտինը հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար է հայտարարել: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները լույս մայիսի 8-ի կեսգիշերից մինչև լույս մայիսի 11-ի կեսգիշեր: «Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են», — ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […]
Սոչիում ընթացող միջազգային մրցաշարին պարա հոկեյի Հայաստանի թիմը տպավորիչ արդյունքներ է գրանցում

Սոչիի «Սիրիուս» դաշնային տարածքում ընթացող ադապտիվ հոկեի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող պարա հոկեի հայկական ֆեդերացիայի թիմը երեկ ունեցավ մեկ խաղ «Сахалинские львата» թիմի հետ, որին պարտվեց 3:1 հաշվով, սակայն խաղի լավագույն դարպասապահ դարձավ հայկական ֆեդերացիայի նախագահ, թիմի դարպասապահ Կարեն Գյուլամիրյանը: Նախորդ խաղում լավագույն խաղացող էր դարձել 7-րդ համարը` Սմբատ Կարապետյանը: Այսօր մեր տղաները մրցեցին ՌԴ […]
Թրամփը կարծում է՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից՝ որպես Ռուսաստանի հետ խաղաղության գործարքի գին։ Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում Թրամփը ասել է, որ հիասթափված է այն փաստից, որ Ռուսաստանը շարունակում է հարձակվել Ուկրաինայի վրա,: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ շաբաթ Վատիկանում Զելենսկու հետ իր դեմ առ դեմ […]
Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից ընկել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Դեպքի փաստով […]
ԱԽ քարտուղարը «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության […]
Սահմանազատման գործընթացը սկսվեց և ավարտվեց այնտեղ, որտեղ տարածքներ պետք է զիջեր Հայաստանը. Մեսրոպ Առաքելյան

Ինչպես և սպասվում էր սահմանազատման գործընթացը սկսվեց և ավարտվեց այնտեղ, որտեղ տարածքներ պետք է զիջեր Հայաստանը։ Մեկ տարի է գործընթացը այլևս չի շարունակվում, որը պետք է ապահովեր Հայաստանի սուվերեն տարածքների վերադարձ ադրբեջանական ներխուժումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացը Ադրբեջանի համար ընդամենը Տավուշից […]
Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի շրջանակում Իրանի նախագահն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» (չակերտները՝ Tert.am) մասն է: Հիշեցնենք, որ Փեզեշքիանն այսօր ժամանել է Ադրբեջան: Մեկնելուց առաջ նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ «Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները […]
21 մեդալ՝ սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնությունից

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, ինչպես արդեն հայտնի է, առաջինը մրցագորգ ելան մեծահասակները: Նրանց հաջորդեցին տարիքային մյուս խմբերի ներկայացուցիչները: Երիտասարդների մրցաշարում գերազանց հանդես եկավ Մհեր Օհանյանը / 71 կգ /: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Նրա հինգ թիմակիցներ դարձան երկրորդ մրցանակակիր: Հայաստանը մեկ հաղթող ունեցավ նաև պատանիների մրցավեճում: Նա դարձյալ […]
Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է

Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը: «Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Ապրիլի 23-ի երեկոյան […]
Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել է ականի պայթյունից

Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող Ղազախի շրջանի Ղըզըլղաջիլի գյուղի տարածքում: ANAMA-ի աշխատակիցը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ տուժածի վիճակը բավարար է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու […]
Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համար

Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է այցելուների համար՝ նախապատրաստվելու կոնկլավին, որի շրջանակում բարձրաստիճան հոգևորականները կընտրեն նոր Հռոմի պապ, երկուշաբթի հաղորդել է Associated Press-ը: Կոնկլավը, որն ավանդաբար անցկացվում է Սիքստինյան կապելլայում, ամենայն հավանականությամբ կսկսվի մայիսի 5-10-ը։ Մինչ այդ, անհրաժեշտ է մատուռը պատրաստել կարդինալների համար, որոնք կընտրեն նոր պոնտիֆիկոսին։ Մասնավորապես, պետք է տեղադրվի ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ […]
Կասեցվել է «Վանադ կաթ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Վանադ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք․ Արմավիր) իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ արտադրական շինության հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով, առաստաղները […]
Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը

Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարեL հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում հզոր պայթյունից առաջացած խոշոր հրդեհը, հայտնում է Mehr գործակալությունը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Իլյուշին» ինքնաթիռը յուրաքանչյուր թռիչքի ընթացքում մոտ 40 տոննա ջուր և հրդեհաշիջող նյութեր է նետում կրակի վրա: Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, […]
Արզնի-Բյուրեղավան ճանապարհին «Mercedes»-ը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, юամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Աբրահամ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հավածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ցանկապատի երկաթե սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Վթարի հետևանքով ավտոմեքենայում […]
9 ամիս դադարից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման […]
Կասեցվել է հավի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս): Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․ շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի սահմանվել […]
Նախկին նախագահ Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ դասալքություն հրահրելու և պետական սահմանով ապօրինի փոխադրումներ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով գլխավոր դատախազությանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանը վճռ է կայացրել նաև Պետական անվտանգության վարչության պետի նախկին տեղակալի նկատմամբ: «Դատախազները դատարանում ապացուցել են, որ 2014 թվականի փետրվարի 23-ին Ուկրաինայի […]