21 մեդալ՝ սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնությունից

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի  առաջնությունում, ինչպես արդեն հայտնի է, առաջինը մրցագորգ ելան մեծահասակները: Նրանց հաջորդեցին տարիքային մյուս խմբերի ներկայացուցիչները:

Երիտասարդների մրցաշարում գերազանց հանդես եկավ Մհեր Օհանյանը / 71 կգ /: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Նրա հինգ թիմակիցներ դարձան երկրորդ մրցանակակիր:

Հայաստանը մեկ հաղթող ունեցավ նաև պատանիների մրցավեճում: Նա դարձյալ 71 կգ քաշային մարզիկ է՝ Գոռ Շատվերյանը: Այդ տարիքային խմբում մեր թիմը ունեցավ երկուական արծաթե և բրոնզե մեդալ:

Դեռահասների մրցումներում մերոնց հաշվին գրանցվեց մեկ երկրորդ և երեք երրորդ մրցանակ:

Արդյունքում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները  նվաճեցին 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն