Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նշենք, որ սա Կավելաշվիլիի երկորդ պաշտոնական այցն է նախագահ ընտրվելուց հետ, մինչ այդ նա առաջին պաշտոնական այցը կատարել էր Ադրբեջան։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն