Ո՞վ է լինելու Արցախի հաջորդ նախագահը, ի՞նչ կարմիր գծեր է տրորել Հայաստանի իշխանությունը․ զրույց Մետաքսե Հակոբյանի հետ

Մենք  կարողացանք սահմանադրական փոփոխություն անելով ապահովել   նախագահի ինստիտուտի շարունակականությունը  և այս պահին  նախագահի ընտրության հարցը  դեռևս  քննարկումների փուլում է։ Այս մասին Fronttv.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։  Ըստ նրա՝ դեռ հաջորդ նախագահի թեկնածուի անուն չի շրջանառվում։ Մետաքսե Հակոբյանը անդրադարձավ նաև Փաշինյանի այն  հայտարարությանը, թե եթե Խաղաղության համաձայնագիրը հակասի ՀՀ […]

Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համագործակցության մի շարք համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ:  Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը […]

Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Դարպասապահներ Հենրի Ավագյան — «Արարատ-Արմենիա» Արման Ներսեսյան — ԲԿՄԱ Արսեն Բեգլարյան — «Վան» Անատոլի Այվազով — «Վան» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան — «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա Սերգեյ Մուրադյան — «Նոա» Հովհաննես Համբարձումյան — «Նոա» Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա) Կիսապաշտպաններ […]

FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել՝ որպես հիմք ընդունելով անհավասար մրցակցային պայմանները. ՄՊՀ նախագահ

Fly One Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել՝ որպես  հիմք ընդունելով անհավասար մրցակցային պայմանները։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին հարցին: «Խոսքը վերաբերում է հետևյալին՝ հայկական ավիաընկերությունների համար եվրոպական շուկայում մենք սև ցուցակում ենք, կառավարության որոշումը թվացյալ հավասար պայմաններ […]

Բաքու-Երևան կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում. Ադրբեջանի փոխարտգործնախարար

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։ «Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտված է, դրա ստորագրման համար կա երկու պայման՝ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հող ստեղծելու համար»,- նշել է նա։ Ռաֆիևը հավելել է, որ խաղաղության ցանկացած խոստում արդյունք կտա […]

ԶՈւ-ում ծաղկող արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել` դրանց օրինականացման և կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով. Տիգրան Աբրահամյան

Բանակում բարեփոխումներ անելու և դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է տիրապետել զինված ուժերի զարկերակին: Այն իշխանությունը, որը պատկերացում չունի բանակի հիմնադրման առանձնահատկություններին, դրա ինստիտուցիոնալ զարգացմանն ու անցած փուլերին, պարզապես չի կարող առաջադրել լուծումներ, որոնք մեզ կտանեն որակական առաջընթացի, տեխնոլոգիական զարգացման կամ գաղափարական առաջնահերթությունների ճանապարհով: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար […]

Խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում, այսօր տեղի է ունեցել «Արդարության պահպանումը. oրենքի գերակայության համաշխարհային հրամայականը» խորագրով պանելային քննարկում։ Պանելային քննարկմանը մասնակցել են Միջազգային քրեական դատարանի ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերը, Եվրաջասթի գործընկերների հետ հարաբերությունների խորհրդի նախագահ Բոշտյան Շկրլեցը և Միջազգային քաղաքականության կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նենսի Օքայլը: […]

Արմեն Գրիգորյանն ու Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: […]

«3+3» ձևաչափը հուսալի հիմք է Հարավային Կովկասի և հարևան պետությունների փոխգործակցության համար. Լավրով

ՌԴ-ն և Թուրքիան ունեն Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ, այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է, որ «3+3» հարթակի ձևաչափը հուսալի հիմք է ստեղծում Հարավային Կովկասի երեք երկրների և հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի […]

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Քննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր՝ 500,000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ […]

Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջ

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել  կիսակառույց շինության […]

Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ […]

«Սրբազան պայքարի» ժամանակ մարդիկ խոստացել են անհնազանդության ակցիաներ կատարել այլ տեղեր, չեն արել, չեմ ուզում շատ փակագծեր բացել. Գառնիկ Դանիելյան

«Սրբազան պայքարի» առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համաձայն չէ ձևակերպումների հետ, թե ընդդիմությունը տապալել է փողոցային պայքարը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ ինքը, ոչ Բագրատ Սրբազանը ժողովրդին տուն չեն ուղարկել: «Եթե ուշադիր եք եղել, ես և Սրբազան հայրն այդ օրերին հրապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել, այդպիսի հայտարարություն չի եղել, […]

Հայաստանը ձգտում է ավելի խորը համագործակցության Եվրամիության հետ, ավելի սերտ համագործակցության ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ. Ռուբեն Ռուբինյան

Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված անվտանգային կազմակերպություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի նախորդ կառավարությունները, նաև 2020 թվականի պատերազմից առաջ մեր կառավարությունը, մտածում էին, որ սա բավարար է […]

Սարդարապատային իրավիճակ է, պետք է մղենք մեր գոյամարտը

«Սարդարպատային իրավիճակ է, կանգնածենք տարծքային կորուստների վտանգի առաջ: Պետք է  մղենք մեր գոյամարտը»: Այս մասին Fronttv.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար, պատմաբան, ՀՃՇ անդամ Անահիտ Հակոբյանը: Նրա խոսքով՝  պատմությունը ցույց է տվել, որ հաղթանակաների գրավականը համախմբումն է: «Սարդարապատի հաղթական ճակատամարտը համազգային էր, համաժողովրդական էր: Այն հայազգի գոյության գրավականն է, որի արդյունքում մենք կանգնեցրինք […]

Ձերբակալվել են քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից

Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։  

Պակիստանի վարչապետը ժամանել է Արցախ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է օկուպացված Արցախ, նրան դիմավորել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից […]

Կոտայքի մարզի բնակիչը փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 120 մլն 926 հազար դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ Ա.Հ.-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով […]

Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ — արտադրական շինությունները նախագծվել և կառուցվել են այնպես, որ չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հետևանքով արտադրվող սննդամթերքի […]

Միներալնիե Վոդիի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է միլիարդատիրոջ բիզնես ջեթին

ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում 2 բիզնես ջեթ է բախվել. դրանցից մեկը, ըստ ռուսական թելեգրամյան ալիքների տեղեկությունների, պատկանում է միլիարդատեր Ալեքսանդր Տկաչյովին: Վերջինս նախկինում եղել է Կրասնոդարի նահանգապետը: Նշվում է, որ North-West ավիաընկերության Bombardier Global 6500 ինքնաթիռը, որում եղել է 7 ուղևոր, վայրէջքից հետո հարվածել է կայանված Legacy 600 ինքնաթիռի թևին, ինչի հետևանքով փոխադրամիջոցը վանսվել […]

Դասագրքի QR հղումով տեսանյութը ջնջված է հեղինակային իրավունքի խախտման պատճառով․ ի՞նչ է պարզաբանում նախարարությունը, ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնում փորձագետը

Հանրակրթական դպրոցներում ի հայտ եկող խնդիրներից մեկը վերաբերում է դասագրքերում տեղադրված QR կոդերով տեսանյութերին։ Tert.am-ն ահազանգ էր ստացել, որ 3-րդ դասարանի դասագրքի դասի մաս կազմող QR կոդով բացվող վիդեոհոլովակը ջնջված է հեղինակային իրավունքների խախտման համար: Թեմայի շուրջ Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք սա մեկուսացված խնդիր է, թե առկա է համակարգային բացթողում։ […]

Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացնում

Հակակոռուպցիոն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ապացուցողական գործողություններ են իրականացվում քաղաքապետարանում»,- ասացին կոմիտեից:

Միրզոյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և […]

Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. Զախարովա

Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե երբ կբացվի Կապանում հյուպատոսությունը: Նա ընդգծել է, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի ժամանակ։ […]

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և […]

Բանակում բարեփոխումներ են պետք, որ ռազմական ծառայությունը լինի փորձ, գիտելիք ստանալու վայր, ոչ թե գողական ենթամշակույթի ազդեցության տակ հայտնվելու հարթակ. Վահրամ Միրաքյան

Պարտադիր զինվորական ծառայության համատարած լինելու առավելությունն այն է, որ քաղաքացիական ու ռազմական մասնագիտությունները մշակութապես իրար հետ են սերտաճում, ինչը քաղաքացիական մասնագիտություններին մեծ առավելություն է տալիս։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը: «Նորարարությունները գալիս են տարբեր տեսակետներից, գիտելիքից ու փորձից։ 24 տարեկան երիտասարդը, ով հասցրել է ծառայել, հետո համալսարան […]

ԼՂ-ից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա. Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. այս մասին ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար: «Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից […]

Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում. փաստաբան

Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: «Որևէ մեկին մեղադրանք առաջադրել չեն կարողանում և անգամ որևէ մեկին չեն հարցաքննում։ Ավելի քան ակնհայտ է, որ վարույթները նախաձեռնվել են այլ, այն է՝ ավտոմեքենաները առգրավելու նպատակով (հիշենք ներկայացուցչության դարպասները ջարդելը)։ Երեկ նաև […]

Էրդողանն ու Պակիստանի վարչապետը կմեկնեն Արցախ՝ մասնակցելու նոր օդանավակայանի բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել է 2021-ին:

Սպասվում է կարճատև անձրև՝ առանձին հատվածներում հորդառատ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում մայիսի 27-ի կեսօրից […]