Ո՞վ է լինելու Արցախի հաջորդ նախագահը, ի՞նչ կարմիր գծեր է տրորել Հայաստանի իշխանությունը․ զրույց Մետաքսե Հակոբյանի հետ

Մենք  կարողացանք սահմանադրական փոփոխություն անելով ապահովել   նախագահի ինստիտուտի շարունակականությունը  և այս պահին  նախագահի ընտրության հարցը  դեռևս  քննարկումների փուլում է։ Այս մասին Fronttv.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Ըստ նրա՝ դեռ հաջորդ նախագահի թեկնածուի անուն չի շրջանառվում։

Մետաքսե Հակոբյանը անդրադարձավ նաև Փաշինյանի այն  հայտարարությանը, թե եթե Խաղաղության համաձայնագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը,  ինքը հանրաքվե կնախաձեռնի․

«Այս իշխանությունները կարմիր գծեր չունեն  և նրանք պատրաստ են ամեն ինչի, իրենց իշխանությունը պահելու համար։ Մենք բոլորս տեսանք նման խաղաղության փաստաթղթի աշխատելը։ Նկատի ունեմ  նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը նույնպես իբր  խաղաղության  համար էր ։ Հենց 2 օր հետո Ադրբեջանը խախտեց իր իսկ ստորագրությունը և Արցախում ականատես եղանք ինչ եղավ։ Այդ  հայտարարությունից հրաժարվեց Ադրբեջանը, հետո  Հայաստանը և սկսեցին մեղադրել ռուսական կողմին։ Արցախի հայաթափումը սկսվեց Կարմիր Շուկայի կրակոցներից ,նույն պատկերը մենք տեսնում ենք ՀՀ-ում» -նշեց  մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն