ԼՂ-ից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա. Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. այս մասին ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար:

«Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը», -հայտնել է նա:

Զախարովան մանրամասնել է, որ ՌԴ-ն 2023 թվականի ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն՝ սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն