Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավարը

Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Բանակից գումարով ազատման նախագիծը պետք է լավարկվի, մտահոգությունները երբ փարատվեն, նախագիծը կգնա ընդունման ճանապարհով. ՔՊ-ական

Նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում, և մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն նախագծի հետ կապված, նաև հանրային կարծիքը, պետք է հաշվի առնվի, նախագիծը դեռևս քննարկման փուլում կմնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումից հետո: Նշենք, որ ՔՊ ֆրակցիան փակ հանդիպմամբ նախարարի հետ քննարկել է պատգամավոր Հայկ […]

ՔՊ խմբակցությունն ու Պապիկյանն ԱԺ-ում փակ հանդիպում են անցկացրել

Մայիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին հայտնում են  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության օրենսդրությանը վերաբերող հարցեր:

Ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված » կրթության պակասը. Արշակ Սրբազան

Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը: Այս մասին գրել է  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: «Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված » կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային […]

Երկրի գլխավոր ցшվագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան». Գուգարաց թեմի առաջնորդ

Այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Այս մասին գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: «Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների […]

Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Մայիսի 26-ի գիշերը Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի 38-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վաղարշապատի բնակիչ 39-ամյա ուղևորի մոտ «շոկո» տեսակի թմրանյութ և դեղահաբեր են եղել: Հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։ Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել […]

Ի՞նչ է դա, եթե ոչ ռազմшկան hանցագործություն. Իսրայելի նախկին վարչապետը կոշտ քննադատել է Գազայում պատերшզմը

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, որը պաշտոնավարել է 2006-2009թթ., CNN-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Իսրայելի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը՝ ասելով, որ այլևս չի կարող պաշտպանել Իսրայելը ռազմական հանցագործությունների մեղադրանքներից։ Նա մատնանշել է Գազայում հումանիտար օգնության 11-շաբաթյա շրջափակումը և զոհված պաղեստինցիների մեծ թիվը։ «Ի՞նչ է դա, եթե ոչ ռազմական հանցագործություն», — ասել է Օլմերտը՝ հավելելով, որ […]

6 միլիոն դրամի հայցով, մահափորձով ինձ չեն լռեցնելու, հետնահանջ չկա. Չախոյան

«Տիգրան Ավինյանն ինքն էլ  խոստովանել է, որ մեր բարձրացրած  խնդիրները  ճիշտ են, հիմա ստի ներքո փորձում է հանրային աղմուկը լռեցնել»։ Այս մասին Fronttv.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Նոր Նորքի նախկին թաղապետի ակտիվիստի վրա հարձակումից առաջ կոռուպցիոն  բացահայտում չի եղել, հեքիաթներ են։   «Տիգրան Ավինյանը հակասում է ինքն […]

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

Թուրքիան զգուշավոր կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Երբ և՛ խաղաղությունը, և՛ կարգավորումը ձեռք բերված լինեն, մենք կտեսնենք, որ մեր երկրները շահում են դրանից։ Այսինքն՝ այս հարցում նվազագույն մտահոգություն չկա», — ասել է նա: Էրդողանը նաև ասել էր, որ Թուրքիան […]

Համբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագ

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել […]

Ակնկալում ենք՝ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. այս մասին օկուպացված Արցախից վերադառանոլւ ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի […]

Հունիսի 2-ին Հայաստանում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ

Գորիսում երկուշաբթի՝ հունիսի 2-ին, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Այս շաբաթ Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել:

Սրտի կանգ է եղել, բայց վերականգնվել է մերսման ընթացքում․ «Մուրացան» հիվանդանոցը մանրամասներ է հայտնել 1.5 ամյա երեխայի մահվան մասին

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը պարզաբանում է տարածել 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի հետ կապված։ «28.05.2025թ-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ […]

Ամո՛թ է, ի՞նչ տպավորություն պիտի ստանա տուրիստը, սա վիճակ չէ, որն ունի «Կարմիր բլուր» հնավայրը. Մանուկ Սուքիասյան

Մեզ համար շատ ուշագրավ է տեսնել, թե Երևանի ծագման, Երևանի ծննդյան վկայականը, այդ հնավայրերն ի՞նչ վիճակում են գտնվում, մենք սկսել ենք շրջայցը «Կարմիր բլուր»-ից և մեր ունեցած նախնական տեղեկություններն այս պահին հաստատվում են, բացի այն, որ թանգարանը, Երևանի  թանգարանը, որը ունի այս երեք վայրը՝ Կարմիր  բլուր, Շենգավիթ և Էրեբունի թանգարան, ավելի քան մեկ տարի է […]

«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Հանդուրժողականությունն» Ադրբեջանի քարոզչության և միջազգային իմիջի կերտման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի առաջխաղացման և տարածման համար անցկացվում են քարոզչական միջոցառումներ, տպագրվում գրքեր, տարբեր հարթակներում հրապարակվում են հոդվածներ։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը: Վերջերս «The American Spectator» և «The Christian Post» լրատվամիջոցներում, միջազգային լսարանին ուղղված, ադրբեջանական քարոզչությամբ երկու հոդվածներ են հրապարակվել՝ A Fascinating Nation at the […]

Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է. Էրդողանը

Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է. այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ուշադիր հետևում ենք այս գործընթացին: Մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել հետագայում: Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», — ասել է նա:

Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, հարցն ուղղե՛ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. ՄԻՊ-ը՝ Աննա Հակոբյանի վիրավորական գրառումների մասին

Մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների և պաշտոնատար անձանց վրա, հետևաբար ընդհանրապես իրավասու սուբյեկտ չեմ հարցի վերաբերյալ պատասխանելու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին Դուք դատապարտելի եք համարում ատելության խոսքը, բայց չտեսանք ձեր գրասենյակի կողմից վարչապետի տիկնոջ գրառումների վերաբերյալ որտեղ քաղաքացիներին ոջիլ, տգետ, էշ […]

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հրապարակեց Դավիթ Սանասարյանի գործով վճիռը՝ արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում մայիսի 29-ին և […]

Խաղաղության օրակարգով չենք խաբել ժողովրդին, սահմանազատված հատվածներում միջադեպեր չեն լինում, պետք է շարունակենք սահմանազատումը. ԱԽ քարտուղար

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պատերազմ չի լինելու տարածաշրջանում, խաղաղություն է լինելու, մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնարավոր պատերազմի վտանգին: Հարցին՝ ո՞ր փուլում ձեր իշխանությունը կընդունի, որ Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողվել են, փակուղում են և խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, հավերժ […]

Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել

Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը, 2025 թվականի ուսումնական պլանի շրջանակում, իրականացրել են մարտական կրակի կիրառմամբ մարտավարական զորավարժություններ՝ ռուսական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ներգրավմամբ: Զորավարժություններն ուղղված են մարտական ​​պատրաստվածության բարձրացմանը և իրական մարտական ​​գործողություններին մոտ պայմաններում վարժվելու հմտություններին։

Զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետներն ավելացվել են

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները կավելացվեն: Շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվել է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, […]

Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղար

Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է և միայն ահնրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը: Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Մենք շարունակում ենք […]

Բաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորություն և այլ թեմաներ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել

Նոր սերնդին պարտության խարանով չդաստիարակելու, մայիսյան եռատոները վերարժևորելու և վերականգնելու անհրաժեշտությունից մինչև Բաքվի բանտերում պահվող մեր գերիների ճակատագիր, ազդեցիկ հայերը՝ որպես գործոն և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորությունը։ Այս և այլ թեմաների մասին Շաքե Իսայանը խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ : Անդրադարձ է կատարվել նաև այն մասին, որ համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական […]

Եկեղեցիներն այսօր չուլանացված են, ինչքան կարելի է «ոտի տակ տալ» սրբությունները. Նիկոլ Փաշինյան

Եկեք հրաժարվենք կոթողացման տրամաբանությունից, այն ինչ մեզ համար տաճար է, դեմը պիտի գրենք՝ տաճար, ինչի դեմը գրած չի տաճար,  պետք է գրված չլինի տաճար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջերս գնում ենք տաճար մոմ վառելու այցելելուց հետո, կրթության նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ […]

Վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 16-ամյա եղբորը

Մայիսի 22-ին՝ ժամը 22․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

Եթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան

Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և, իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակոցներին: «Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է: Ցավոք սրտի, կրկնվում […]

Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը

Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետ Զաուր Գուրցիևը, որը հատուկ ռազմական գործողության վետերան էր։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր Ստավրոպոլում։ Այս մասին հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Նրա խոսքով՝ պայթյունին չի կարելի բացառել Ուկրաինայի մասնակցությունը։ «Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները և հատուկ ծառայությունները։ Կատարվում են քննչական գործողություններ… Իրավիճակը քաղաքում հանգիստ է, […]

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք […]

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, որի գագաթնակետը եղել է մայիսի 29-ի առավոտյան, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։ «Այսօր առավոտյան Երկրի վրա G3-ին մոտ մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել: Մագնիսական դաշտի տատանումների գագաթնակետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 3-ից 6-ը»,- ասել […]