Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը

Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետ Զաուր Գուրցիևը, որը հատուկ ռազմական գործողության վետերան էր։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր Ստավրոպոլում։ Այս մասին հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։

Նրա խոսքով՝ պայթյունին չի կարելի բացառել Ուկրաինայի մասնակցությունը։

«Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները և հատուկ ծառայությունները։ Կատարվում են քննչական գործողություններ… Իրավիճակը քաղաքում հանգիստ է, վերահսկելի է»,- գրել է նահանգապետը Telegram-ում։

Զաուր Գուրցիևը զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից։ 2024 թվականի սեպտեմբերին նշանակվել է Ստավրոպոլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն