Ի՞նչ է դա, եթե ոչ ռազմшկան hանցագործություն. Իսրայելի նախկին վարչապետը կոշտ քննադատել է Գազայում պատերшզմը

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, որը պաշտոնավարել է 2006-2009թթ., CNN-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Իսրայելի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը՝ ասելով, որ այլևս չի կարող պաշտպանել Իսրայելը ռազմական հանցագործությունների մեղադրանքներից։

Նա մատնանշել է Գազայում հումանիտար օգնության 11-շաբաթյա շրջափակումը և զոհված պաղեստինցիների մեծ թիվը։

«Ի՞նչ է դա, եթե ոչ ռազմական հանցագործություն», — ասել է Օլմերտը՝ հավելելով, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու ծայրահեղ աջ նախարարների գործողությունները այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել։

Օլմերտը նշել է, որ պատերազմը պետք է ավարտված լիներ մեկ տարի առաջ։ Haaretz թերթում հրապարակված իր հոդվածում նա գրել էր. «Այն, ինչ անում ենք հիմա Գազայում, զանգվածային ոչնչացման պատերազմ է՝ անսահման, դաժան և հանցավոր»։

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 54,000 պաղեստինցի, այդ թվում՝ առնվազն 28,000 կին և երեխա։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 20,000 մարտիկ։

Օլմերտը նշել է, որ իսրայելցիների մեծ մասը հոգնել է այս կառավարության քաղաքականությունից։ Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը աջակցում է լիակատար հրադադարի և պատանդների վերադարձի համաձայնագրին, սակայն Նեթանյահուն հրաժարվում է դադարեցնել պատերազմը։

Օլմերտը հույսը դրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ նշելով, որ միայն նա կարող է ստիպել Նեթանյահուին ընդունել ստեղծված իրավիճակի իրականությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն