Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բարձրացված հարցերը գտնվում են ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումները: «Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին: […]
Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ. Օհանյան

Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է […]
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հունիսի 10-ին, ժամը 15։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում՝ սպորտդպրոցի մոտակայքում, ավտոմեքենան սահել և ընկել է Չիչխան գետը․ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ […]
«Թամարա և Անի», «Փինք բերրի», «Արտսվիթ» և մի շարք այլ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Այս ամսին հայտնում են ՍԱՏՄ-ից: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, […]
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին

Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ […]
Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ այդ խայտառակության հանդեպ, պարզ չէ՞, որ անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Ի՞նչ դիրքորոշում ես պետք է ունենամ այդ խայտառակության հանդեպ, պարզ չէ որ անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ եկեղեցու և Վեհափառի դեմ ուղղված արշավին: Հարցին՝ ի՞նչ հետևանքների կբերեն դրանք, Փաշինյանը կառուցվածքային թիրախավորման է անցել, նա ասաց. «Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառ Հայրապետի […]
Կառավարությունում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի […]
Վեհափառ դառնալու կրիտերիաներին չեմ համապատասխանում, ամեն օր չեմ աղոթում․ Զարեհ Սինանյան

Ի տարբերություն վարչապետի՝ ես Ավետարանին այդքան ծանոթ չեմ, ես ծանոթ չեմ նաև մեր կրոնական պրոցեսներին։ Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Ես մի քիչ ուրիշ աշխարհում եմ, պրակտիկ, աշխարհիկ դաշտում եմ եղել երկար ժամանակ արդեն, հետևաբար՝ չեմ խորացել տենց բաների մեջ։ Նույնիսկ էն ժամանակ, որ հավատացյալ․․․ կյանքիս մի քանի […]
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս. Ալեն Սիմոնյան

Մի քանի խորհուրդ տամ. 1. Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ` քաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի օր ՀՀ-ն նոր իշխանություն կունենա` դա էլ հաստատ այս շրջանակներից չի լինելու: Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը […]
Հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերով հաշտարարին դիմելը դառնում է պարտադիր

ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական փոփոխությունների, մի շարք ուղղություններով իրականացվող աշխատանքի արդյունքում նպաստում է Հայաստանում հաշտարարության ինստիտուտի կայացմանը։ Դեռևս 2022 թվականին ընդունված «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործերով պարտադիր է դառնում հաշտարարին դիմելը։ Այս պարտադիր դրույթն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ […]
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հունիսի 7-ին` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդ: 2020 թվականի հոկտեմբերից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին։
Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «GWM Armenia»-ի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա: Վարորդը դուրս է բերվել […]
Վարչապետի գրառումը բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու գրառման մասին

Ես կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ խումբ ստեղծելու և Վեհափառին Վեհարանից հեռացնելու կոչին: «Արված գրառումը պարունակում է տեղեկատվություն թե չափանիշների, թե ընտրության մեխանիզմի մասին, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա։ Հարցին՝ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն […]
Իմ վարորդը կստանա խիստ նկատողություն. առողջապահության նախարարը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա: Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել և […]
Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային. իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը վկայում է Հայաստանը զшվթած ռեժիմի` իշխանությունը կորցնելու վախերի մասին. Արծվիկ Մինասյան

Հարգելի հայրենակիցներ, երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Գլխավոր դատախազը, հերթական […]
Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ. ՆԳՆ

Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ […]
Այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պետք է արած լիներ չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման. Վահե Հովհաննիսյան

Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Իրականում այս օրերին Նիկոլն անում է այն, ինչը հականիկոլական լուրջ համակարգը պետք է արած լիներ չորս տարում՝ գնում է ինքնասահմանզատման, ինքնամեկուսացման։ Դա մենք պետք է արած լինեինք, և վաղուց։ Չհասկացանք, չարեցինք։ […]
Ավանի «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հնչել են կրшկnցներ. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում […]
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Երևանում հունիսի 10-ի ցերեկը ,12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […]
Գյումրիում ավտոմեքենա գողացած տղամարդը հայտնաբերվել է

Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղում գողացել են «ՎԱԶ 2110» մակնիշի մի ավտոմեքենա: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հունիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան, որի ղեկին` Երևանի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ էր։ Վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: […]
Մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը […]
ՌԴ-ն Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովան արձագանքել է Մեդինսկու՝ ԼՂ-ի մասին խոսքերին

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ: Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը և դրանց չտալ «բոլորովին այլ իմաստ»։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային […]
«Խոստացել էիք կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, պոպուլիստական հայտարարություն է», «2026-ին կունենանք այդ դպրոցներն ու մանկապարտեզները». քննարկում՝ ԱԺ-ում

Դպրոցների, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, մենք լավագույն դեպքում ունենք 40-42%-անոց կատարում, և սա մի քանի տարիների պատկերն է, արդյո՞ք կառավարությունը համապատասխան վերլուծություն կատարել է, թե՝ ոչ՝ հասկանալու, վերլուծելու պատճառները: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ-ի ԿԳՄՍՆ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: «Մենք ամեն […]
4 տարի անց ավարտվեց Արմեն Չարչյանի քրեական գործը, նա չի ազատազրկվի. փաստաբան

4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: «Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ Բացառիկ մարդ, շատերի կյանքը փրկած հրաշագործ Չարչյանը չի […]
Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […]
Խաչատուրյանն Աստրիդ Շումեյքերի հետ քննարկել է COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր […]
Ադրբեջանը Թուրքիայի հետ սկսել է երկու զորավարժություն մեր քթի տակ` Նախիջևանում. այ սրա դեմ պիտի պայքարեր Հայաստանի ազգային ղեկավարը. Վարուժան Գեղամյան

Մինչ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը ադրբեջանական կողմի հետ զուգահեռ հարձակվում է հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա որպես ազգային կառույց, այդ նույն Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին երեկվանից սկսել է երկու զորավարժություն (պաշտոնական մեկնարկը` երկու օրից): Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: ««Անսասան եղբայրություն-2025» և «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2025» անուններով այս զորավարժությունները անց են կացվում մեր, պատկերավոր ասած, […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ալավերդի և Սպիտակ քաղաքների որոշ հասցեներում` հունիսի 12-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 1, 2, 34 բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճուղու առանձնատների գազասպառողների, Սպիտակ քաղաքի Ոփյան, Չարենցի, Շահումյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: […]
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով իրականացրել […]
Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 5-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքնա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 […]
Պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար. Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ, որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի […]