Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ. Օհանյան

Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,- գրել է նա:

Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն