Փաշինյանը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, նա տանում է քաղաքացիական բախման․ Արշակ Կարապետյան

Եթե այս վտանգավոր ընթացքը չդադարեցվի, մենք կանգնելու ենք քաղաքացիական բախման շեմին։ Ժողովրդին ծառայելու երդումի ուժով հայտարարում եմ` Նիկոլ Փաշինյանի այսօրվա քայլերը այլևս պարզապես սխալ քաղաքականություն չեն․ դրանք իրական պատերազմ են սեփական ժողովրդի դեմ: Եթե այս վտանգավոր ընթացքը չդադարեցվի, մենք կանգնելու ենք քաղաքացիական բախման շեմին։ Ու հետո հենց Նիկոլն է առաջինը, որ Քադաֆիի ճակատագրին նախանձելու է, […]

ՏԿԵՆ-ում ամեն մի ծրագիր ուսումնասիրելիս և որոշում կայացնելիս տեսնու՞մ եք դրա մուլտիպլիկատիվ, շղթայված արդյունքը. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին

Այն ծրագրերը, որոնք ՏԿԵՆ-ով հաստատվում են, դրանք ովքեր են փորձաքննության ենթարկում, ովքե՞ր են դրա առաջնայնությունը տալիս, արդյոք դուք ամեն մի ծրագիր ուսումնասիրելիս և որոշում կայացնելիս տեսնու՞մ եք դրա մուլտիպլիկատիվ, շղթայված արդյունքը, որ պետք է  հասույթ տա, հետո՝ եկամուտ։ ԱԺ-ում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Անդրադարձավ նաև դեպքերին, երբ տրվում են բնակարանի ձեռքբերման  վկայագրեր  այն […]

ՉԼ որակավորման փուլ․ «Նոա»-ի մրցակիցը հայտնի է

Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունենում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն մինչև 2025 թվականի հունիսի 20-ը։

Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա․ միջազգայնագետ

Եթե առաջիկա օրերին Թրամփը հայտարարի Իրանի դեմ որոշ գործողությունների միանալու կամ Իսրայելին ռազմական աննախադեպ օգնություն տրամադրելու մասին, ապա իրավիճակը մեզ համար առավել կբարդանա։ Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․ «ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել–Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ […]

Պnռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պnռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել. Փաշինյան

Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։  Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ: Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը և բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»,- հաջորդ գրառման մեջ գրել է Փաշինյանը:

Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն Սիմոնյան

Հունիսի 20-ին ՀՀ վարչապետը մեկնելու է Թուրքիա` Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ […]

ՌԴ-ն 270 մլն դոլար կներդնի Հայաստանի գազային համակարգի արդիականացման համար

Ռուսաստանը 270 միլիոն դոլար կներդնի Հայաստանի գազային համակարգի արդիականացման համար. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ «Ռոսկոնգրես» ամսագրին հղումով: Խոսքն Աբովյանի գազապահեստարանի ընդլայնման, գազատարների վերակառուցման և նոր բաժանորդների միացման մասին է։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2028-ին։

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում` հունիսի 19-ին և 20-ին, Կապանի, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 19-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […]

Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մոնղոլ-թաթարական ռեժիմից պետք է ազատվել, աջակցում էինք, հիմա ասում է՝ պետք է ազատվենք ազգակործան պատուհասներից, չենք աջակցում. Ռուբինյան

Ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է ԱԺ նախագահ, արդյոք ընտրակեղծարարության իշխանության մաս չի կազմել ձեր հայրն արդյոք, համաձա՞յն եք այդ գնահատակնների հետ ընտրակեղծարար գնահատականների հետ: «1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ, եթե հետ գնանք ու նայեք իմ հայտարարությունները մինչև 18-ի հեղափոխությունը, կտեսնեք դա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների […]

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում. Ռուբինյան

ԱԳ փոխնախարարի այցը Թուրքիա ՀՀ-Թուրքիա կարգավորման շրջանակներում է, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակով շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ […]

Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, մնացածն արդեն Թուրքիայի դաշտում է. Ռուբինյան

Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, մնացածն արդեն Թուրքիայի դաշտում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանի իշխանությունը ցանկանում է, որ եկեղեցին լինի հոգևոր կառույց, մեր նպատակը եկեղեցու ուժեղացումն է. ՔՊ-ական

Հայաստանի իշխանությունը ցանկանում է, որ Հայ առաքելական եկեղեցին լինի հոգևոր կառույց, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Ըստ նրա՝ իրենց նպատակը եկեղեցու ուժեղացումն է։ «Ես կարծում եմ, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ես շարունակում եմ հարցադրումը՝ արդյո՞ք Ամենայն  Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։ Նա կարծում է, որ հանրությունն […]

1000 բեռնատար չի կարողանում մուտք գործել ՀՀ, իսկ իրանցի վարորդները և՛ մտնում են, և՛ դուրս գալիս

Այսօր՝ հունիսի 17-ին, SHAMSHYAN.com են զանգահարել հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։ Նրանք ասել են․ «Իրան-Ագարակ տամոժնիայում հայ վարորդներն անտեսված են էն աստիճան, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց պարսիկներն առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ […]

Ավարտվել է 2020թ.-ի նոյեմբերի 10-ի անկարգություններին մասնակցած 10 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […]

Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող […]

Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի արտաքին գործերի նախարար և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել […]

Իրանը նոր զենքերով ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա. ցամաքային զորքերի հրամանատար

Թեհրանն առաջիկա ժամերին նոր սպառազինության կիրառմամբ ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա, երեքշաբթի հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին: «Նոր և առաջադեմ զենքերի կիրառմամբ զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումներն արդեն սկսվել են և առաջիկա ժամերին միայն կուժեղանան», — հաղորդել է Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ Մինչդեռ  ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ասել է, […]

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման […]

Եթե հարկ չվճարենք, պետություն չենք ունենա, կհայտնվենք այլ պետության տիրապետnւթյան տակ և իրենք կորոշեն՝ որքան հարկ վճարենք. Վահե Հովհաննիսյան

Բյուջեի հաշվետվությունը փաստերի մասին խոսելու առիթ է, ուրախ եմ արձանագրել, որ հետաքրքրվածությունը բյուջեի նկատմամբ տարեց տարի աճում է. այս մասին Աժ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է բյուջեի բովանդակությունն ավելի մատչելի դարձնել, ընդլայնել հաղորդակցության ուղիները՝ այդպիսով, բյուջեի շահառու […]

Թրամփն Իրանին սպառնացել է լուրջ հետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին լուրջ հետևանքներով, եթե այն հարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, X-ում հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ Նա մեջբերել է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել էր նախագահական ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն «շատ ուժեղ կհարվածի, եթե նրանք (նկատի ունենալով Իրանին) որևէ վնաս պատճառեն» […]

Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպшռնաց, հետո գլխավոր դատախազն էլ ափալ-թափալ հագուրդ տվեց այդ սպшռնալիքներին, ինչո՞ւ եք իմ մասով հարցը քննարկման դրել վերջում. Մինասյան

Իմ նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդությունն ինչո՞ւ է ԱԺ օրակարգում քննարկման դրվել որպես վերջին հարց. այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ազգային ժողովի 2025 թվականի հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ներկայացնելուց հետո հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Եթե չեմ սխալվում 20 օր առաջ էր գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից սպառնում և […]

Մեծ պետությունները փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, ապա նոր միայն հաստատել նոր աշխարհակարգի սկզբունքներն ու առաջնահերթությունները. Տիգրան Աբրահամյան

Աշխարհակարգային փոփոխությունների այս անցումային ժամանակաշրջանում միայն «ջունգլիների օրենքներն» են գործում և մինչև աշխարհում խաղի նոր կանոններ չհաստատվեն, արյունալի պատերազմները «մարտերն առանց կանոնի» սկզբունքով լայն թափով կշարունակեն:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մեծ պետություններն իրավիճակը լավ հասկանում են, սակայն փորձում են այս ժամանակահատվածում իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն առավելագույնս իրացնել, […]

Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր, իր ընտանիքի և մերձավորների անվամբ գրանցել է 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի […]

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Իսրայելը սպանել է Իրանի Զինված ուժերի նորանշանակ շտաբի պետին՝ բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանիին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը: Այն ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա գիշերը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին և սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձանցից էր: Շադմանին եղել է և՛ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), […]

Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում։ Այս մասին հայտարարել է Արցախի թեմը: ««Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան […]