Հայաստանի իշխանությունը ցանկանում է, որ Հայ առաքելական եկեղեցին լինի հոգևոր կառույց, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Ըստ նրա՝ իրենց նպատակը եկեղեցու ուժեղացումն է։
«Ես կարծում եմ, որ Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ես շարունակում եմ հարցադրումը՝ արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Նա կարծում է, որ հանրությունն էլ շատ հստակ դիրքորոշում ունի եկեղեցու որոշ սպասավորների, այդ թվում՝ կաթողիկոսի վերաբերյալ։
Դիտարկմանը՝ վերջին օերին Նիկոլ Փաշինյանը ստատուսներ չի գրում, կարելի՞ է դա համարել հետքայլ՝ ՔՊ-ականն արձագանքեց. «Ես դա հետքայլ չեմ անվանում, երբ նպատակահարմար է գտնում՝ անում է գրառումներ, երբ նպատակահարմար չի գտնում՝ չի անում։ Հարցը շարունակում է մնալ կարևոր, եկեղեցուց ակնկալում ենք պատասխան»։



































