Կարմիր խաչը դադարեցնում է այցելությունները Բաքվում պահվող հայ գերիներին. հարազատներն ահազանգում են հույսի վերջին ջիղի կորուստի մասին

Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատները տեղեկացվել են, որ Կարմիր խաչը այլևս չի շարունակելու այցելությունները՝ գերիներին կապող միակ միջազգային մեխանիզմը կասեցվում է։ «Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչը ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», – «Ազատությանն» ասել է գերիներից մեկի հարազատը։ Այս լուրը խորապես մտահոգել է գերիների ընտանիքներին, քանի […]

Գերմանացի հանրահայտ բիաթլոնիստուհին մահացել է Պակիստանի լեռներում

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի Կարակորումի լեռներում քարաթափման հետևանքով։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով DPA գործակալությանը։ Պատահարը տեղի է ունեցել 5,700 մետր բարձրության վրա, երբ Դալմայերը գագաթ է բարձրացել իր ուղեկցորդի հետ։ Քարաթափման հետևանքով մարզուհին ծանր վնասվածքներ է ստացել։ Ուղեկցորդը անմիջապես կապ է հաստատել արտակարգ ծառայությունների հետ, սակայն փրկարարները […]

Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին

Հուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում: Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […]

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները

Այսօր՝ 30.07.2025թ., Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները: Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը: «Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է: Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է […]

Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի. փաստաբան

Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի։ Գրել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։ «2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական […]

Գեղարքունիքում բախվել են «Volkswagen Tuareg»-ը և «Honda Elysion»-ը․ կա 6 վիրшվոր

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Volkswagen Tuareg» մակնիշի և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական […]

Ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան: Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային […]

Բյուրեղավանի համայնքապետարանին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում

Բյուրեղավանի համայնքապետարանին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «Հաստատում ենք, որ Բյուրեղավանի համայնքապետարանում ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց նա:

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. Զախարովա

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ասել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը: «Նրանք ցանկանում […]

Հրշեջ-փրկարարները մարել են Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Պարզվել […]

Ադրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը

Այսօր՝ հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու ծննդյան օրն է։ Այս օրը ցավով արձանագրում ենք, որ 2021 թվականին Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանը ոչնչացվել է ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից, այն բանից հետո, երբ 2023 թվականին Արցախի ողջ բնակչությունը բռնությամբ տեղահանվեց հայրենիքից։ Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալության տարածած հաղորդագրությունից: «Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ […]

Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը

Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը: Ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, […]

ՀՖՖ մրցավարական 2 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ

ՀՖՖ մրցավարական 2 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներ, որոնք կկայանան հուլիսի 31-ին:  Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: «Սպաերի» (Վրաստան) — «Աուստրիա Վիեննա» (Ավստրիա) Գլխավոր մրցավար – Աշոտ Ղալթախչյան Մրցավարի օգնականներ – Արթուր Գդլյան, Խաչատուր Հովհաննիսյան Չորրորդ պաշտոնյա – Արտեմ Գասպարյան «Պարտիզան» (Սերբիա) — «Ալեքսանդրիա» (Ուկրաինա) Գլխավոր մրցավար — Հենրիկ Նալբանդյան Մրցավարի օգնականներ – Մեսրոպ Ղազարյան, Ատոմ Սևգուլյան Չորրորդ պաշտոնյա – Զավեն Հովհաննիսյան

Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Հուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […]

Արմեն Գրիգորյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Ա.Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն: Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել […]

Պաղեստինամետ ակտիվիստները խոչընդոտել են իսրայելցի զբոսաշրջիկների մուտքը Հունաստան, շշեր նետել նրանց վրա

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Հունաստանի Կրետե կղզու Սուրբ Նիկոլաոս քաղաքի նավահանգստում՝ բողոքելու իսրայելցի զբոսաշրջիկներ տեղափոխող նավի ուղևորների դեմ: Ցուցարարները Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար մեղադրել են իսրայելցիներին: Նրանք վանկարկել են «Ազատությո՛ւն Գազային» և «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» կարգախոսները։ ERTnews-ի հաղորդմամբ՝ հունական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ Հաղորդման համաձայն՝ ցուցարարները շշեր են նետվել զբոսաշրջիկների ուղղությամբ։ Երեք […]

«Սրբազան պայքարի» այսօրվա բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել. ՆԳՆ

«Սրբազան պայքարի» երեք ակտիվիստ ազատ է արձակվել: Այս մասին հայտնուլ է ՆԳ նախարարությունը: «ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, նրանք ազատ են արձակված»,- ասացին ՆԳ նախարարությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել […]

Ջրաբերի ավազի հանքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երեկ` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Ջրաբերի ավազահանքերի տարածքում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ  ստացված […]

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի […]

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» […]

Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը. Հովհաննես Խուդոյան

Նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի պայմաններում քննչական կոմիտեի կողմից միակողմանի ու թերի տեղեկությունների տարածումը` այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած […]

Մոսկվայում քննարկվել է Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի մատակարարումների հարցը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների պատկան մարմինների միջև համագործակցության զարգացումները: Տեսչական մարմնից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։ Ի […]

Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են ՌԴ-ի կողմից «Իսկանդեր»-ով զորավարժարանին հասցված հարվածը

Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) ցամաքային զորքերը հաստատել են հուլիսի 29-ին ռուսական զորքերի կողմից վարժական հրապարակի վրա հարձակման փաստը։ Այս մասին հաղորդվել է ԶՈՒ Telegram ալիքում։ Գիշերը «Իզնանկա» Telegram ալիքը հաղորդել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռներով հարձակում են սկսել Չեռնիգովի մարզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի վարժական հրապարակի վրա, որտեղ տեղակայված էին հարյուրավոր զինվորներ։ […]

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […]

Կոստանյանն ու Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Աղաբեկյանը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ: Գոհունակությամբ […]

Երևանում բախվել են «Fiat»-ը և «Nissan»-ը․ վերջինը կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ավանեսյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավագյանի վարած «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված, […]

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Գետամեջի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհը

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Հրդեհը […]

Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի […]

Այս պահին դատարանը լուծել է միայն Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է. փաստաբան

Այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որը հաստատել է Արմեն Ասլանյանի մեղավորությունը երկու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երկրորդ մասով և 244-րդ հոդվածով։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Այս պահին դատարանը […]