Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը

Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը. այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:

Ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին։

Ծննդաբերությունը լավ է անցել. տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2,950 քաշով առողջ աղջիկ: Փոքրիկին անվանակոչել են Էվելինա:

Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն