«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարում: Հաղորդավար ՝ Աննա Շաֆրան: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կկատարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին: Արշակ Կարապետյանը կներկայացնի նաև «Համահայկական ճակատ» […]

Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ

Համատարած տեղեկատվական և քարոզչական աղմուկի մեջ շատ բարդանում է առողջ, օբյեկտիվ վերլուծության շուրջ քննարկում ծավալելը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Ինձ համար առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում մեր գերիների վերադարձի շուրջ։ Հատկապես Թրամփի կողմից դրա մասին խոսելուց հետո, ես ավելի քան վստահ եմ՝ որոշակի համառ աշխատանքը […]

Տրանսպորտային միջոցների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող ավարտվել է. Գեղամ Ասատրյան

Տեղեկացնում եմ, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։ Այս մասին հայտնել է  «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Տիգրան Մեծ պողոտայում թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ադրբեջան-Իսրայել դաշինքը վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է նոր վերլուծական հոդված՝ նվիրված Ադրբեջան–Իսրայել ռազմավարական դաշինքին և դրա հնարավոր ազդեցություններին տարածաշրջանում։ «Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի […]

ՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումը

«Արևմուտք 2025» զորավարժությունների մասնակիցները՝ ՌԴ-ն և Բելառուսը, կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ» հրթիռի կիրառման պլանավորումը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ «Սա (միջուկային զենքը — Խմբ.) մեզ համար ռազմավարական, առաջին հերթին՝ զսպման կարևոր տարր է: Ինչպես պահանջում է պետության ղեկավարը, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մենք տեսնում ենք մեր […]

ԿԿՀ-ն տուգանել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարին. Hetq.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։ Այս մասին գրում է «Հետք»-ը: 2021-ի փետրվարին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի օգնական Գեղամ Ջիլավյանը հիմնադրել է «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 2022-ի օգոստոսի 5-ին Նոյեմբերյան […]

Երևանում մեքենաներ են բախվել. 3 անձ տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: […]

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. ՌԴ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» մասին

«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։ «Տվյալ պարագայում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, ոչ թե նոր խնդիրներ ստեղծի», — ասել է […]

Գորիսում հետախուզվող է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:  

Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ն. կա 2 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։55-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 142 հասցեի դիմաց բախվել են «Mitsubishi» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների […]

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ պահանջեց՝ ծախսերի փոխհատուցման համար

Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ անդրադառնալով շարասյան արագ ընթացքին: Մնացական Մնացականյանը նշել է, որ Փաշինյանը ցավակցել է, […]

Տավուշում քաղաքացին ընկել է ձորը

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս ամսին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն […]

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Oգոստոսի 12-17-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ​​Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի […]

Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային hարձակումներն անընդունելի են. նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել. Ռոբերտ Ամստերդամ

Շատ հազվադեպ եմ ես տեսել այն, ինչ տեսնում եմ Հայաստանում: Նման բան տեղի չի ունենում: Նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով ՀՀ իշխանություն-Հայ առաքելական եղեղեցի հարաբերություններին: «Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են քաղաքակիրթ հասարակությունում: Խաղաղ, քաղաքացիական հասարակության քննարկումների միջոցով այս խնդիրները լուծելու պահն է»,- ասել […]

Փաշինյանը, արձակուրդում գտնվելու պատճառով, չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ նիստին կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր

Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։ Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Մշտադիտարկման […]

Երևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել Աղբահանության և սանմաքրան աշխատակցին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամյա Մելանյա Ա.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ […]

Քաղաքային «իշխանություն» ինքնահռչակվածները՝ ստելnվ, որ կարմիր գծերի վճարը թանկացնելով կբեռնաթափեն քաղաքը, քաղաքացիներից «քերեցին» 2 մլրդ 100 մլն դրամ. ավագանու անդամ

Երևան քաղաքի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում։  Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Քաղաքը օրվա ցանկացած ժամին ու հանգստյան այս ժամանակահատվածում խցանված է։ Քաղաքային «իշխանություն» ինքնահռչակվածները՝ ստելով քաղաքացիներին, որ կարմիր գծերի վճարը թանկացնելով 13 անգամ ամբողջությամբ կբեռնաթափեն քաղաքը։ Ստեցին ու քաղաքացիներից «քերեցին» 2 մլրդ 100 մլն դրամ, իսկ […]

Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհին մեծ բեռնատարների երթևեկությունը կարգելվի օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ «Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ արգելված է մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ երկու ուղղություններով», — նշված է […]

Վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում` օգոստոսի 15-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից […]

Որոշ դասագրքեր չեն հասցրել հրատարակել նոր չափորոշիչներով. տվյալ առարկաները կդասավանդվեն հին դասագրքերով. Սվաջյան

Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել չափորոշիչը, սակայն դասագրքեր չէին հրատարակվել՝ հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են: Այս մասին ասուլիսի ժամանանակ՝ պատասխանելով ուսուցիչների կողմից նախապես ներկայացված հարցերին, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]