«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարում:

Հաղորդավար ՝ Աննա Շաֆրան:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կկատարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին:

Արշակ Կարապետյանը կներկայացնի նաև «Համահայկական ճակատ» շարժմանգործունեության ծրագիրը, որն ուղղված է բարելավելու հայ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, և շատ այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակումը կարող եք լսել «Զվեզդա» ռադիոկայանի եթերում (95,6 FM) կամ ներքոնշյալ հղումով https://www.radiozvezda.ru/

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն